ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 1089-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 245-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի ապրիլի 7-ի «2018 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 245-Ն հրամանով հաստատված հավելվածի «9.7» կետի 2-րդ սյունակի «Հայաստան-Սփյուռք» բառերը փոխարինել «Ամուր ընտանիք, հզոր պետություն» բառերով:
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` հայոց պետականություն. Ամուր ընտանիք, հզոր պետություն թեմային նվիրված «Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» 1 նամականիշով բացիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` հայոց պետականություն. Ամուր ընտանիք, հզոր պետություն թեմային նվիրված «Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» 1 նամականիշով բացիկ, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
Նախարարի պաշտոնակատար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված |