ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1200-Ա |
«01» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑ Հ.23 ՇԵՆՔԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ՖԵԼԻՔՍ ՄԿՐՏԻՉԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 25.03.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ԱՐՏԱԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-ի կողմից 03.03.2025թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցի արտաքին չափերի վերաբերյալ «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 18.01.2022թ. տրված եզրակացությունը, համասեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 25.05.2022թ. տրված հ.ԱՏ-25052022-01-0694 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունը (18.07.2022թ. հ.5212), ինչպես նաև հաշվի առնելով Ֆելիքս Գասպարյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (21.01.2022թ. հ.Ս-447, 01.02.2022թ. հ.Ս-654, 25.03.2022թ. հ.Ս-2063, 18.07.2022թ. հ.Դ-51306-22).
1. Երևան, Շենգավիթ, Շիրակի փողոց հ.23 շենք հ.3 հասցեում՝ սեփականություն և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասերում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 23.12.2021թ. հ.23122021-01-0466 վկայական, ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022ZEIQVM) քաղաքացի Ֆելիքս Մկրտիչի Գասպարյանի կողմից ինքնակամ իրականացրած 166.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն (նկուղ՝ 36.3 քառ.մետր, 1-ին հարկ՝ 129.8 քառ.մետր)) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 905245 (ինը հարյուր հինգ հազար երկու հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |
