ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» փետրվար 2024 թ. |
N 71-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՈԳԵՆԻՏԱԼ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
Հրամայում եմ՝
1․ Հաստատել անոգենիտալ գորտնուկների հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը ՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
21.02.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «21» փետրվար 2024 թվականի N 71-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՆՈԳԵՆԻՏԱԼ ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
A63.0 |
Անոգենիտալ (Հետանցքասեռական) (վեներական) գորտնուկներ (կոնդիլոմաներ) |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխաներ, դեռահասներ, մեծահասակներ։ |
2) |
Պացիենտի սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
(ԱԲ), (Բ)Երկրորդային մանրէային (բակտերիալ) վարակի միացում։ Սեռական կյանքի դժվարացում և/կամ անհնարինություն։ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում։ |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային, շտապ |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Մաշկաբան և վեներաբան, ուրոոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ։ |
8) |
Գանգատներ |
ա․ հիմնական ախտանիշներ` Անոգենիտալ շրջանում գերաճական գոյացություններ, Անոգենիտալ շրջանում քորի, այրոցի և ցավի զգացողություն։ բ․ լրացուցիչ ախտանիշներ` Խոցերի և էրոզիաների առկայություն, Սեռական կյանքի դժվարություն կամ անհնարինություն, Արյունահոսություն: |
9) |
Անամնեզ |
Ռիսկային սեռական վարքագիծ։ Անպաշտպան սեռական հարաբերություն։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Գերաճական գոյացություններ՝ հանգուցիկային հիմքով վեգետացիաներ, որոշ դեպքերում միաձուլված վահանիկի ձևով։ |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
ա․ Հսկա կոնդիլոմաներ, Բուշկե-Լևենշտայնի հսկա ուռուցք։ բ. Չարորակացման ռիսկ, չարորակացում։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մաշկավեներաբան |
1 |
1 |
2) |
Ուրոլոգ |
0,2 |
1 |
3) |
Գինեկոլոգ |
0,3 |
1 |
4) |
Պրոկտոլոգ |
0,2 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | ||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Պոլիմերազա շղթայական ռեակցիայով (ՊՇՌ) մեթոդով մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) հայտնաբերում |
0,2 |
1 |
Ախտորոշման հստակեցում։ |
2) |
Առկա չէ |
Սեռավարակների նկատմամբ համալիր հետազոտություն։ |
1 |
1 |
Այլ սեռավարակների հայտնաբերում կամ բացառում։ |
3) |
Առկա չէ |
ՊԱՊ քսուքի հետազոտություն |
0,2 |
1 |
Չարորակացման ռիսկի գնահատում։ |
Գործիքային հետազոտություններ | |||||
4) |
Առկա չէ |
Կոլպոսկոպիա |
0,2 |
1 |
Արգանդի պարանոցի հյուսվածաբանական փոփոխությունների հայտնաբերում |
5) |
Առկա չէ |
Ուրետրոսկոպիա |
0,2 |
1 |
Ներմիզուկային տեղակայման գորտնուկների հայտնաբերում։ |
6) |
Առկա չէ |
Ռեկտոսկոպիա |
0,2 |
1 |
Ուղիղ աղու լորձաթաղանթի ախտահարման հայտնաբերում։ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
ՀՀ-ում դեղի կարգավիճակը |
Չափ-ման միա-վոր |
Միջինացռևված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Պոդոֆիլոտոքսինի 5մգ/մլ լուծույթ |
Պոդոֆիլոտոքսինի 5մգ/մլ լուծույթ |
մգ |
1 |
2 |
3 | |
2) |
Ազոտական թթու, քացախաթթու, оքսալաթթու, կաթնաթթու, պղնձի նիտրատ (II) եռահիդրատ լուծույթ արտաքին ընդունման 580.7մգ/մլ+41.1մգ/մլ+57.4մգ/ մլ+4.5մգ/մլ+48մկգ |
Ազոտական թթու, քացախաթթու, оքսալաթթու, կաթնաթթու, պղնձի նիտրատ (II) եռահիդրատ լուծույթ արտաքին ընդունման 580.7մգ/մլ+41.1մգ/ մլ+57.4մգ/ մլ+4.5մգ/մլ+48մկգ |
մգ |
1 |
2 |
14-21 | |
3) |
Իմիքվիմոդ 5մգ/գ նրբաքսուք |
Իմիքվիմոդ 5մգ/գ նրբաքսուք |
մգ |
1 |
0,5 |
12 |
42-56 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Կրիոթերապիա |
1 |
1 |
2) |
Էլեկտրոկոգուլյացիա |
1 |
1 |
3) |
Լազերային միջամտություն |
1 |
1 |
4) |
Վիրաբուժական միջամտություն |
0,2 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ Սեռավարակների վարման ազգային ուղեցույց.
2. КР Անոգենիտալ վեներական գորտնուկներ 20202. (Մաշկավեներոլոգիայի պետական հետազոտական կենտրոնի մշակում) / КР Аногенитальные венерические бородавки 2020 (разработка ГОСУДАРСТВЕННОГО НАУЧНОГО ЦЕНТРА ДЕРМАТОВЕНЕРОЛОГИИ).
3. Մարդու պապիլոմավիրուսի (HPV) բուժում և կառավարում Թարմացված ՝ 2020թ. փետրվարի 20 Հեղինակ՝ Փիթեր Ա Գիրհարթ. Գլխավոր խմբագիր՝ Պրանաթարտի Հարան Չանդրասեկար: / Human Papillomavirus (HPV) Treatment & Management Updated: Feb 20, 2020 Author: Peter A Gearhart, MD; Chief Editor: Pranatharthi Haran Chandrasekar, MBBS, MD:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: