«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10108284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
11 սեպտեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 127-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններին կից սահմանապահի ծառայողական սենյակի կահավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գեներալ-լեյտենանտ՝ |
Գ. Հակոբյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարաններին կից սահմանապահի ծառայողական սենյակի (այսուհետ` սահմանապահի սենյակ) համար անհրաժեշտ գույքի ցանկը:
2. Սահմանապահի սենյակը կահավորվում է հետևյալ գույքով և անհրաժեշտ պարագաներով`
1) հեռախոս` անցման կետի հերթապահ ծառայությունների հետ ուղիղ կապով,
2) ձայնային տեսախցիկ` պահվող օտարերկրացիների վարքագծի, անվտանգության, ինչպես նաև հսկողություն սահմանելու նպատակով,
3) սեղան (սեղաններ)` կախված սենյակի չափից և տեղակայումից,
4) աթոռներ` կախված սենյակի չափից և տեղակայումից,
5) բազմոց,
6) կախիչ` հագուստի համար,
7) երկաթյա պահոց (սեյֆ)` փաստաթղթերը պահելու համար,
8) օդափոխիչ,
9) ժամացույց,
10) առաջին բուժօգնության դեղարկղ,
11) կրակմարիչ:
3. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի թույլտվությամբ սահմանապահի սենյակում կարող են տեղադրվել նաև սույն կարգի 2-րդ կետում չնշված այլ գույք և պարագաներ: