ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
4 նոյեմբերի 2008 թ. ք. Երևան |
N 08-349-L |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցեզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 04.11.08 թ. կայացած նիստի)
Հրամայում եմ`
1. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱ կազմակերպության կողմից անշարժ գույքի գնահատման հաշվետվությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱ կազմակերպության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0535 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Գանձաքար Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0629 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Դիա» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0630 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Արարատ Ռիելթի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0719 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նավաս-Աստղ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0721 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
6. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Անհաղթ» ՍՊ ընկերությանը, «Օպտիմա Ռիելթի» ՍՊ ընկերությանը և «Էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
7. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(04.11.2008 թ. հր. N 08-349-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն,ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
1 | «Պետ. գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ | Երևան, Զաքիյան 10, հեռ. 544-292, 09-211-022 | ԱԳN0535 | 13.01.05 թ. | 02562123 | 535 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտման պատճառով | |
2 | «Գանձաքար Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Արցախի 28, հեռ. 437-860 | ԱԳN0629 | 26.10.06 թ. | 00444645 | 627 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3 | «Դիա» ՍՊԸ | Երևան, Նորքի 8-րդ զանգ. 14շ. բն. 2 | ԱԳN0630 | 26.10.06 թ. | 00810085 | 628 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
4 | «Արարատ Ռիելթի» ՍՊԸ | Երևան, Լենինգրադյան 50, հեռ. 381-401 | ԱԳN0719 | 16.11.07 թ. | 01241088 | 715 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
5 | «Նավաս-Աստղ» ՍՊԸ | Արմավիրի մ-զ, Նորապատ հ-ք, 8 փ. տուն 12 | ԱԳN0721 | 16.11.07 թ. | 04416561 | 717 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
6 | «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ | Կոտայքի մ-զ, Արզնի, 5-րդ փող. 33 տուն | ԱԳN0809 | 04.11.08 թ. | 03532718 | 804 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
7 | «Անհաղթ» ՍՊԸ | ք. Երևան, ՈՒլնեցու 1-ին փակ. 4, բն. 6, հեռ. 208-728 | ԱԳN0810 | 04.11.08 թ. | 01010173 | 805 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
8 | «Օպտիմա Ռիելթի» ՍՊԸ | ք. Երևան, Խորենացու 33, հեռ. 444– 428 | ԱԳN0811 | 04.11.08 թ. | 01564884 | 806 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
9 | «էյ Ընդ Թի Սիսթրզ» ՍՊԸ | ք. Չարենցավան Խանջյան 1 | ԱԳN0812 | 04.11.08 թ. | 02809085 | 807 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |