«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 11616204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունիսի 2016 թ. ք. Երևան |
N 453-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 01-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2016 թվականի հունվարի 11-ի «2016 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 01-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը.
հավելվածի «9-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) 10-րդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված յոթ նամականիշի, համաձայն N 1-7 հավելվածների.
2) Հռոմի պապի այցելությունը Հայաստան թեմային նվիրված «ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ POPE FRANCIS. ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ. VIZIT TO THE FIRST CHRISTIAN NATION» չորս նամականիշի, համաձայն N 8-11 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել`
1) 10-րդ նույնատիպ թողարկում. Հայոց այբուբեն թեմային նվիրված յոթ նամականիշը, սահմանելով` անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 120 դրամ, տպաքանակը` 500 000 հատ, անվանագինը 170 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 1 000 000 հատ, անվանագինը 280 դրամ, տպաքանակը` 1 200 000 հատ, անվանագինը 330 դրամ, տպաքանակը` 600 000 հատ, անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 600 000 հատ.
2) Հռոմի պապի այցելությունը Հայաստան թեմային նվիրված «ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊ POPE FRANCIS. ԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ. VIZIT TO THE FIRST CHRISTIAN NATION» չորս նամականիշը, սահմանելով` անվանագինը 170 դրամ, տպաքանակը` 50 000 հատ, անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 50 000 հատ, անվանագինը 380 դրամ, տպաքանակը` 50 000 հատ, անվանագինը` 480 դրամ, տպաքանակը` 50 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |