ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է մահվան պետական գրանցման օրը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև այն ժառանգատուների ժառանգության հարաբերությունների վրա, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, և որոնց ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո՝ առնվազն մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:
3. Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած և առնվազն մեկ ամսվա ընթացքում ինքնությունը չհաստատված քաղաքացու մահվան պետական գրանցումն իրականացվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|