ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 279-Ա
«ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Կամուրջ կամուրջ» (Kamurdsch Brucke e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ «Yan logistics» կազմակերպության միջոցով, պատերազմից տուժած բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (251 տեղ, 2,646 կգ ընդհանուր քաշով, 16,826.50 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,969.04 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում, ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 27.04.21 N 351-Ա, 02.08.21 N 637-Ա)
2. «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 279-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
(վերնագիրը խմբ. 27.04.21 N 351-Ա, 02.08.21 N 637-Ա)
Ապրանք |
Քանակ |
Արժեք (Եվրո) |
Մեծահասակների հագուստ (օգտագործած) |
62 արկղ, 768 կգ |
3,625 |
Կարի մեքենա (օգտագործված) 2. Quelle Q-JA 1510 3. Privileg Super 3000-5 |
3 կարի մեքենա, 2 արկղերով, 48 կգ |
328 |
Անկողնու ծածկոց (օգտագործված) |
8 արկղ, 74 կգ |
325 |
Խոհանոցի պարագաներ (օգտագործված) |
6 արկղ, 101 կգ |
527 |
Կոշիկ (օգտագործված) |
9 տոպրակ, 112 կգ |
662 |
Ձեռնափայտ (օգտագործված, ալյումինե հիմքով) |
1 փաթեթով 8 ձեռնափայտ, 8 կգ |
14 |
Ուսապարկ (օգտագործված) |
1 հատ, 6 կգ |
30 |
Ձեռքի (մաշկի) հականեխիչ, բժշկական, էթանոլի հիմքով (100 մլ, էթանոլ 70%, մաքրված ջուր, 1 L, էթանոլ 83,3%, ջրածնի օքսիդ 0,12%, գլիցերին, մաքրված ջուր) |
3,456 շիշ, 162 արկղ, 1.670, 4 լիտր, 1529 կգ |
11,315.50 |
Ընդամենը՝ |
2,646 կգ |
16,826.50 |
(հավելվածը խմբ. 27.04.21 N 351-Ա, 02.08.21 N 637-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
07.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |