ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ` ՀՀ ԳԱԱ) ոչ առևտրային իրավաբանական անձ է, որի կազմակերպական-իրավական ձևի, կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 6
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-136-Ն