Գլխավոր տեղեկություն
Համար
N 157
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.1991-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հայաստանի ազգային արխիվ
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.03.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
04.03.1991

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

4 մարտի 1991 թվականի N 157

քաղ. Երևան

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհՐԴԻՆ առընթեր ֆիզիկական կուլտուրայի եվ սպորտի ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության լուծարված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե (Հայսպորտկոմ):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ ներկայացնել կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան