ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքով հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ներքոհիշյալ այն ապրանքների ցանկը, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:
Սույն հոդվածում նշված` 070110000, 100190100 և 100300100 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվում և գանձվում, եթե նշված ապրանքները ներմուծվել են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված ցանկում ներառված «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 2710 19 210, 2710 19 990 և 8471 ապրանքային դիրքերի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են նշված բոլոր ենթաենթադիրքերի ապրանքային ծածկագրերին դասակարգելի միայն այն ապրանքների վրա, որոնք նկարագրված են «Ապրանքի համառոտ անվանումը» սյունակում:
Ծածկագիրն ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքի համառոտ անվանումը |
0105 | Ընտանի թռչուն` կենդանի, այսինքն` ընտանի հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, ցեսարկաներ |
0408 11 800 | ձվի դեղնուց չորացրած` այլ |
0701 10 000 | կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցրած |
1005 | Եգիպտացորեն |
1107 | Ածիկ, բոված կամ չբոված |
12 | Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր և բույսեր` տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր, բացառությամբ` |
1201 00 | Սոյայի պտուղներ, կոտորակված կամ չկոտորակված |
1208 | Ալյուր մանր և խոշոր աղացվածքի յուղատու մշակաբույսերի սերմերից կամ պտուղներից, բացի մանանեխի սերմերից ստացվածը |
1210 | Գայլուկի կոներ, թարմ կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած, փոշենման կամ հատիկացված տեսքով. լուպուլին |
1211 | Բույսեր և դրանց մասերը (ներառյալ` սերմերն ու պտուղները), օծանելիքային, դեղագործական կամ միջատասպան, ֆունգիցիդային կամ համանման նպատակներով օգտագործվող, թարմ կամ չորացրած, ամբողջական կամ մանրացրած, կոտորակված կամ աղացած |
1212 | Եղջերածառի պտուղներ, ծովային և այլ ջրիմուռներ, շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ, թարմ, պաղեցրած, սառեցրած կամ չորացրած, մանրատած կամ չմանրատած. պտուղների կորիզներ և միջուկներ, բուսական ծագման այլ մթերքներ (ներառյալ Cichorium intzbus sativum տեսակի եղերդի չբոված արմատները), գլխավորապես սննդային նպատակների համար օգտագործվող, այլ տեղում չնշված |
1703 | Մաթ` ստացված շաքարից առանձնացման կամ զտման արդյունքում |
23 | Սննդային արդյունաբերության մնացորդներ և թափոններ, պատրաստի կերեր կենդանիների համար, բացառությամբ` |
2302 | Հացահատիկային բույսերի կամ լոբազգիների հատիկների մաղելուց, աղալուց կամ այլ ձևով վերամշակելուց ստացված թեփ, մաղուցք, դարման և այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված |
2303 | Օսլայի արտադրության թափոններ և համանման թափոններ. ճակնդեղային մզուք, բագասսա (շաքարեղեգի քուսպ) և շաքարի արտադրության այլ մնացորդներ, տակուցք և գարեջրագործության կամ գինեծխեցման այլ մնացորդներ, չհատիկացված կամ հատիկացված |
2304 00 000 | Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված սոյայի յուղազտումից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված |
2306 | Քուսպ և այլ կոշտ թափոններ` ստացված բուսաճարպերի կամ յուղերի զտումից, բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքի թափոններից, չաղացած կամ աղացած, չհատիկացված կամ հատիկացված |
2308 00 | Բուսական ծագում ունեցող մթերքներ և բուսական թափոններ, բուսական մնացորդներ և կողմնակի մթերքներ, չհատիկացված կամ հատիկացված` օգտագործվող կենդանիների կերակրման համար, այլ տեղում չնշված կամ չներառված |
2401 | Ծխախոտի հումք, ծխախոտի թափոններ |
2503 00 | ծծումբ բոլոր տեսակների, բացի սուբլիմացված ծծմբից, նստվածքային կամ կոլոիդային |
2519 10 000 | մագնեզիումի կարբոնատ` բնական (մագնեզիտ) |
2519 90 100 | մագնեզիումի օքսիդ, բացի կալցինացված բնական մագնեզիումի կարբոնատից |
26 | Հանքաքարեր, խարամ և մոխիր, բացառությամբ` |
2608 00 000 | ցինկի հանքաքարեր և խտահանքեր |
2616 | Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտահանքեր |
2619 00 | Խարամ, դրոս (բացի հատիկացված խարամից), հրաթեփ և սև մետաղների արտադրության այլ թափոններ |
2707 20 900 | տոլուոլ, այլ նպատակների համար (որպես վառելանյութ չօգտագործվող) |
2710 11 310 | ավիացիոն բենզին |
2710 19 210 | ավիավառելիք ՏՍ-1 |
2710 19 990 | ավիայուղ ՄՍ-8Պ |
2711 21 000 | բնական գազ` գազային վիճակում |
2712 20 900 | պարաֆին 0,75 զանգ.%-ից պակաս յուղերի պարունակությամբ |
2716 00 000 | էլեկտրաէներգիա |
2807 00 | Ծծմբական թթու. օլեում (ծխացող ծծմբական թթու) |
2820 | Մանգանի օքսիդներ |
2822 00 000 | Կոբալտի օքսիդներ և հիդրոքսիդներ. կոբալտի տեխնիկական օքսիդներ |
2824 | Կապարի օքսիդներ. կապարային սուսր (կարմիր և նարնջագույն) |
2825 | Հիդրոզին և հիդրոքսիլամին և դրանց անօրգանական աղեր. անօրգանական այլ հիմքեր. այլ մետաղների օքսիդներ, հիդրոքսիդներ և պերօքսիդներ |
2829 | Քլորատներ և պերքլորատներ. բրոմատներ և պերբրոմատներ. յոդատներ և պերյոդատներ |
2831 | Երկթիոնիտներ և սուլֆաթթուներ |
2832 | Սուլֆիտներ. թիոսուլֆատներ |
2836 | Կարբոնատներ. պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ). ամոնիումի տեխնիկական կարբոնատ` ամոնիումի կարբոնատ պարունակող |
2837 | Ցիանիդներ, ցիանիդօքսիդներ, կոմպլեքսային ցիանիդներ |
2844 | Քիմիական ռադիոակտիվ էլեմենտներ և ռադիոակտիվ իզոտոպներ (ներառյալ` տրոհվող կամ վերաարտադրվող քիմիական էլեմենտներն ու իզոտոպները) և դրանց միացություններ. խառնուրդներ և մնացորդներ |
2848 00 000 | Ֆոսֆիդներ` որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, բացի ֆեռոֆոսֆորից |
2902 30 900 | կոլուոլ` այլ նպատակների համար |
29 11 000 | Ացետալներ և կիսաացետալներ, թթվածին պարունակող ֆունկցիոնալ այլ խումբ պարունակող կամ չպարունակող և դրանց հալոգենացված սուլֆինացված նիտրացված կամ նիտրոզիրացված ածանցյալներ |
2922 | Ամինոմիացություններ` թթվածին պարունակող ֆունկցիոնալ խումբ ընդգրկող |
2930 | Ծծմբաօրգանական միացություններ |
3002 | Մարդկային արյուն. կենդանական արյուն` պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում` ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր |
31 | Պարարտանյութեր, բացառությամբ` |
3101 00 000 | Կենդանական կամ բուսական ծագում ունեցող պարարտանյութեր` խառնուրդված կամ չխառնուրդված, քիմիապես վերամշակված կամ չվերամշակված. պարարտանյութեր` ստացված բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքները խառնուրդելու կամ քիմիական մշակման ենթարկելու միջոցով |
3302 10 | սննդի արդյունաբերության կամ ըմպելիքների արտադրության համար օգտագործվող հոտավետ նյութեր և խառնուրդներ և մեկ կամ ավելի այդպիսի նյութերի հիմքով խառնուրդներ (ներառյալ` սպիրտային լուծույթները), օգտագործվող որպես արդյունաբերական հումք, հոտավետ նյութերի հիմքով այլ պատրաստուկներ, օգտագործվող ըմպելիքների արտադրության համար |
3302 90 900 | 3302 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված հոտավետ նյութեր և խառնուրդներ |
3603 00 | Բիկֆորդյան քուղեր, ճայթեցնող քուղեր, հարվածող կամ ճայթեցնող հրապատիճներ, բռնկիչներ, էլեկտրաճայթիչներ |
3807 00 | Փայտաձյութ. փայտաձյութից ստացված յուղեր, փայտի տոգորանյութ, նավթափայտային, բուսական կուպր, կուպր գարեջուր եփելու համար և բևեկնախեժի, խեժաթթուների կամ բուսական կուպրի հիմքով համանման արտադրանք |
3817 00 | Ալկիլբենզոլներ խառնած և ալկիլնավթալին խառնած, բացի 2707 կամ 2902 ապրանքային դիրքի ապրանքներից |
3818 | Քիմիական էլեմենտներ` լեգիրացված, նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար` սկավառակաձև, թիթեղաձև կամ նմանատիպ ձևերով. քիմիական լեգիրացված միացություններ` նախատեսված էլեկտրոնիկայում օգտագործելու համար |
3824 | Պատրաստի կապակցանյութ` ձուլակաղապարների և ձուլակաղապարաձողերի արտադրության համար. քիմիական ապրանքներ և պատրաստուկներ` քիմիական կամ հարակից արդյունաբերության ճյուղերի (ներառյալ` բնական մթերքների խառնուրդներից բաղկացած պատրաստուկները), այլ տեղում չհիշատակված կամ չներառված, բացառությամբ` |
3824 90 400 | լաքերի և համանման ապրանքների բարդ, անօրգանական լուծիչներ և նոսրացուցիչներ |
3825 | Քիմիական արդյունաբերության կամ արդյունաբերության հարակից ճյուղերի մնացորդային արտադրանք այլ տեղում չհիշատակված կամ չներառված. քաղաքային տնտեսության թափոններ, խողովակաջրերի շլամ (խողովակախյուս). այլ թափոններ` նշված ԱՏԳ ԱԱ-ի 38-րդ ապրանքային խմբի համար արված 6-րդ ծանոթագրությունում |
3901 | Էթիլենի պոլիմերներ սկզբնական ձևերով |
3902 | Պրոպիլենի կամ այլ օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով |
3903 | Ստիրոլի պոլիմերներ սկզբնական ձևերով |
3904 | Վինիլքլորիդի կամ այլ հալոգենացված օլեֆինների պոլիմերներ սկզբնական ձևերով |
3905 | Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլային եթերների պոլիմերներ սկզբնական ձևերով, այլ վինիլային պոլիմերներ սկզբնական ձևերով |
3906 | Ակրիլային պոլիմերներ սկզբնական ձևերով |
3909 | Ամինաալդեհիդային խեժեր, ֆենոլաալդեհիդային խեժեր և պոլիուրեթաններ սկզբնական ձևերով |
3910 | Սիլիկոններ սկզբնական ձևերով |
3916 20 100 | Միաթել` լայնական հատվածքով 1 մմ-ից ավելի, ձողիկներ, կաղապարաձողեր և ձևավոր պրոֆիլներ` մշակած կամ չմշակած մակերևույթով, բայց այլ մշակման չենթարկված, պոլիվինիլքլորիդից |
4001 | Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ և համանման բնական խեժեր` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
4003 00 000 | Վերականգնված կաուչուկ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի, կամ ժապավենների տեսքով |
4005 | Չվուլկանացված ռետինային խառնուրդ` սկզբնական ձևերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով |
4010 | Փոխարկիչ ժապավեններ կամ շարժափոկեր կամ բելթինգ (ռետինացված գործվածք փոկերի համար) վուլկանացված ռետինից |
41 | Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի, բացառությամբ` |
4104 | Խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
4105 | Դաբաղած կաշի կամ կաշվե կրաստ` ոչխարի կամ գառան մորթուց, առանց բրդե ծածկույթի, երկտակված կամ չերկտակված, բայց առանց հետագա մշակման |
4106 | Կաշի` այծերի կամ ուլիկների մորթուց, առանց մազածածկույթի, բացի 4108 կամ 4109 ապրանքային դիրքերի կաշիներից |
4107 | Կաշի` դաբաղումից հետո լրացուցիչ մշակված կամ կաշվե կրաստի տեսքով, ներառյալ` մշակվածը մագաղաթի տեսքով` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ` գոմեշները) կամ ձիազգի կենդանիների կաշվից, առանց մազածածկույթի, երկտակված կամ չերկտակված, բացի 4114 դիրքում դասակարգվող կաշվից |
4113 | Կաշի |
4114 | Թավշակաշի (ներառյալ` համակցված թավշակաշին), լաքապատ կաշի և մակաշերտված լաքապատ կաշի, մետաղացված կաշի |
4115 | Համակցված կաշի, բնական կաշվի կամ կաշվային մանրաթելերի նրբաթելերի հիմքով, թիթեղներով, թերթերով կամ շերտերով կամ ժապավեններով, գլանափաթեթներով կամ ոչ գլանափաթեթներով, բնական կամ համակցված կաշվի կտորտանք և այլ թափոններ` կաշվե ապրանքների արտադրության համար ոչ պիտանի, կաշվի փոշի և ալյուր |
4403 | Անտառանյութեր` չմշակված, կեղևահանված կամ կեղևը չհանված կամ մատղաշ կեղևով, կոպիտ քառատաշված կամ չքառատաշված |
4404 | Փայտանյութ տակառագործական. ճեղքված գերաններ, ցցագերաններ, ցցեր և սյուներ փայտից` սրված, բայց երկայնքով չսղոցված. անտառանյութեր` կոպիտ շրջատաշված, բայց չսրված, չկորացված կամ այլ եղանակով չմշակված, օգտագործվող ձեռնափայտերի, մտրակների, հովանոցների, գործիքների բռնակների և համանման պատրաստվածքների արտադրության համար, փայտանյութ` կեղևահանված և համանման |
4406 | Փայտակոճղեր` երկաթուղային և տրամվայի գծերի համար |
4801 00 000 | Լրագրային թուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով |
4805 12 000 | Ոչ կավճապատ թուղթ ծղոտե զանգվածից ծալքավորման համար, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 19 100 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` Wellenstoff, գլանափաթեթներով կամ թերթերով, առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 19 900 | Այլ, ոչ կավճապատ թուղթ ծալքավորման համար` գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 40 000 | Ոչ կավճապատ քամիչ թուղթ և քամիչ ստվարաթուղթ` գլանափաթեթներով կամ թերթերով առանց հետագա մշակման կամ մշակված ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4805 92 910 | Այլ ոչ կավճապատ թուղթ ծալքավորված թղթի և ստվարաթղթի համար 1մ2 համար 150գ ավելի, բայց 225գ պակաս զանգվածով, գլանափաթեթներով կամ թերթերով` առանց հետագա մշակման կամ մշակված, ինչպես դա նշված է 48 ապրանքային խմբի 3-րդ ծանոթությունում |
4813 | Ծխախոտաթուղթ` կտրված կամ չկտրված` ըստ չափի կամ գրքույկների կամ խողովակների ձևով |
4823 90 500 | Այլ թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի բամբակ և թաղանթանյութի մանրաթելից պաստառներ` չափով կտրած, թղթանյութի զանգվածից, թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից և թաղանթանյութի այլ մանրաթելերի պաստառներից արտադրանք, ըստ չափի կամ ձևի պատրաստած |
4901 | Տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ համանման տպագիր նյութեր` բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով |
4904 00 000 | Նոտաներ` տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված |
5002 00 000 | Հումք-մետաքս (չոլորած) |
5005 00 | Մանվածք մետաքսե մնացորդներից` մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված |
51 | Բուրդ, կենդանիների բարակ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք, բացառությամբ` |
5101 | Բուրդ` խոզանակային կամ սանդերքային գզման չենթարկված |
5102 | Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված |
5106 | Բրդյա մանվածք մեքենայական մանման, մանրածախ վաճառքի համար, չբաժնեծրարված |
5107 | Սանրված բրդյա մանվածք, մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված |
5109 | Մանվածք բրդից կամ կենդանիների նուրբ մազերից, բաժնեծրարված մանրածախ վաճառքի համար |
5111 | Գործվածքներ բրդյա մեքենայական մանվածքից կամ կենդանիների նուրբ բրդի մեքենայական մանվածքից |
5112 | Գործվածքներ սանրագզած բրդի մանվածքից կամ կենդանիների սանրագզած նուրբ բրդի մանվածքից |
5203 | Բամբակի մանրաթել, գզած կամ սանդերքագզած |
5305 | Կոկոսյան ընկույզի թելիկներ, աբակայի, ռամայի և այլ բուսական տեքստիլ թելեր, այլ տեղերում չհիշատակված և չներառված, հումքի տեսքով կամ մշակված, բայց չմանված, թափոններ և քոլք, ներառյալ` մանվածքի թափոնները և մանրացված հումքը |
5306 | Վուշի մանվածք |
5311 | Գործվածք այլ բուսական տեքստիլ թելերից. գործվածք թղթյա մանվածքից |
5405 00 000 | Միաթելեր արհեստական` 67 դեցիտեքս կամ ավելի գծային խտության և 1մմ ոչ ավելի լայնական հատվածքով, հարթ և համանման թելեր (օրինակ` արհեստական ծղոտիկ) արհեստական մանածագործական նյութերից` 5մմ ոչ ավելի լայնության |
5505 | Քիմիական մանրաթելերի թափոններ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային թափոնները և մանրացված հումքը) |
5506 | Սինթետիկ մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված |
5507 00 000 | Արհեստական մանրաթելեր, ենթարկված սանդերքագզման, սանրագզվածքի կամ մանվածքի համար այլ կերպ նախապատրաստված |
5510 | Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առևտրի համար չկշռաբաշխված |
5511 | Մանվածք քիմիական մանրաթելերից (բացի կարի թելերից), մանրածախ առևտրի համար կշռաբաշխված |
5605 00 000 | Թել մետաղացված, տրեզավոր կամ ոչ տրեզավոր, մանածագործական թել կամ հարթ թել կամ 5404 կամ 5405 ապրանքային դիրքի նմանատիպ թել հանդիսացող, համակցված մետաղի հետ` թելի, շերտի կամ ժապավենի կամ փոշու տեսքով, կամ մետաղով պատված |
6006 | Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ,այլ |
6812 90 100 | քաղաքացիական ավիացիայի համար նախատեսված և 6812 դիրքին դասվող այլ ծածկագրերում չնշված մշակված ասբեստային մանրաթել, խառնուրդներ` ասբեստի կամ ասբեստի և մագնեզիումի կարբոնատի հիմքով, ապրանքներ այդ խառնուրդներից կամ ասբեստից, ամրանավորված կամ չամրանավորված, բացի 6811 կամ 6813 ապրանքային դիրքի ապրանքներից |
7001 00 | Ապակու ջարդոն, ապակու մնացուկ և ապակու այլ մնացորդներ, ապակե բլոկ |
7003 | Ապակի` ձուլածո կամ գլոցված, թերթավոր կամ պրոֆիլացված` կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտեր ունեցող կամ չունեցող, բայց որևէ այլ եղանակով չմշակված |
7010 90 100 | Ապակե բանկաներ պահածոյացման համար (բանկաներ ստերիլիզացման համար) |
7012 | Ապակյա անոթներ թերմոսների կամ այլ վակուումային տարաների համար |
7015 | Ապակիներ ժամացույցների համար և համանման ապակիներ, տեսողությունը ուղղող կամ չուղղող ակնոցների ապակիներ, կորացված, գոգավոր փոսիկացված կամ նմանատիպ ապակիներ, օպտիկական չմշակված, դատարկ ապակեգնդեր և դրանց սեգմենտներ նշված ապակիների պատրաստման համար |
71 | Մարգարիտ` բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ` երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, բացառությամբ` |
7112 | Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով երեսպատված մետաղների թափոններ և ջարդոն, այլ թափոններ և ջարդոն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող, հիմնականում օգտագործվող թանկարժեք մետաղների կորզման համար |
7116 | Ապրանքներ բնական կամ աճեցրած մարգարիտից, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից (բնական, արհեստական կամ վերականգնված) |
7201 | Չուգուն վերափոխված և հայելային ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ նախնական ձևերով |
7202 | Ֆեռոհամահալվածքներ |
7203 | Երկաթի հանքաքարից ուղղակի վերականգնմամբ ստացված արտադրանք և այլ սպունգային երկաթ` կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձևերով, երկաթ հիմնական տարրերի 99.94 ծավալային % նվազագույն պարունակությամբ` կտորներով, բովագնդիկներով կամ նմանատիպ ձևերով |
7210 12 110 | սպիտակ թիթեղ |
7210 49 100 | առանց հետագա մշակման, բացի մակերեսի մշակումը կամ պարզապես կտրատումը նախապատրաստուկների համար, բացի ուղղանկյունիները (ներառյալ` քառակուսիները) |
7212 | Գլանվածք` հարթ, երկաթից կամ չլեգիրացված պողպատից 600 մմ-ից պակաս լայնությամբ երեսպատված գալվանական կամ այլ ծածկույթով |
7218 | Պողպատ` կոռոզիադիմացկուն, ձուլակտորներով կամ այլ նախնական ձևերով. կիսաֆաբրիկատներ կոռոզիադիմացկուն պողպատից |
7221 00 | Ձողեր` տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, կոռոզիադիմացկուն պողպատից |
7225 | Գլանվածք` հարթ, այլ լեգիրացված պողպատներից` 600 մմ կամ ավելի լայնությամբ |
7226 | Գլանվածք` հարթ, այլ լեգիրացված պողպատներից` 600 մմ-ից պակաս լայնությամբ |
7227 | Ձողեր` տաք գլոցման, ազատ փաթաթվածքի փաթույթներով, այլ լեգիրացված պողպատներից |
7302 | Արտադրատեսակներ սև մետաղներից, տրամվայի կամ երկաթուղային գծերի համար օգտագործվող, ռելսեր, զուգառելսեր և ատամնավոր ռելսեր, ուղեփոխման ռելսեր, փակ փոխհատման ուղեփոխիչներ, ուղեփոխման մետաղաձողեր և այլ ընդլայնական միացումներ, մետաղակոճեր, կցվանքային մակադիրներ և տակդիրներ, սեպեր հենասալեր, կեռիկային ռելսային հեղյուսներ, բարձեր և առձգիչներ, հենոցներ, լայնադրակներ և այլ դետալներ, նախատեսված ռելսերի միացման կամ ամրացման համար |
7408 | Պղնձե լար |
7416 00 000 | Պղնձե զսպանակներ |
7419 | Պղնձից առարկաներ, այլ |
75 | Նիկել և նիկելից ապրանքներ, բացառությամբ` |
7504 | Նիկելի փոշի և թեփուկներ |
7505 | Ձողեր, պրոֆիլներ, լար նիկելից |
7506 | Նիկելից սալեր, թերթեր, շերտեր (կամ ժապավեններ) և նրբաթիթեղ |
7507 | Նիկելից խողովակներ, փողրակներ և կցամասեր դրանց համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր) |
7508 | Նիկելից այլ արտադրատեսակներ |
76 | Ալյումին և ալյումինից ապրանքներ, բացառությամբ` |
7607 20 | Ալյումինի նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ պակաս հիմքով |
7608 | Խողովակներ և փողակներ ալյումինից |
7609 00 000 | Կցամասեր` ալյումինից խողովակների և փողրակների համար (օրինակ` օղագոտիներ, ծունկեր, կցաշուրթեր) |
7610 | Ալյումինե մետաղակառուցվածքներ (բացի 9406 ապրանքային դիրքի հավաքովի շինարարական մետաղակառուցվածքներից) և դրանց մասեր (օրինակ` կամուրջներ և դրանց սեկցիաներ, աշտարակներ, վանդակավոր կայմեր, ծածկեր տանիքների համար, շինարարական ֆերմաներ, դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ, դռան շեմեր, շերտափեղկեր, հենարաններ և հենասյուներ), թիթեղներ, ձողեր, պրոֆիլներ, խողովակներ և նմանատիպ արտադրանք ալյումինից` նախատեսված մետաղակառուցվածքներում օգտագործելու համար |
7611 00 000 | Ալյումինե գլանատակառներ, ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ ցանկացած նյութերի համար (բացի սեղմված և հեղուկացված գազից) 300լ-ից ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
7612 | Ալյումինե ցիստեռններ, տակառներ, թմբուկներ, տուփեր, արկղեր և համանման տարողություններ (ներառյալ` ոչ հավաքովի կամ հավաքովի գլանաձև տարողությունները) ցանկացած նյութի համար (բացի սեղմված կամ հեղուկացված գազից), 300լ-ից ոչ ավելի տարողությամբ, երեսպատումով կամ ջերմամեկուսացումով կամ առանց դրանց, առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների |
7614 | Ալյումինե ոլորված լարեր, ճոպաններ, հյուսածո քուղեր և համանման ապրանքներ, առանց էլեկտրական մեկուսացման. |
78 | Կապար և ապրանքներ` կապարից, բացառությամբ` |
7801 | Կապար չմշակված |
7804 | Կապարե սալեր, թերթեր, շերտեր, պրոֆիլներ (կամ ժապավեններ) և նրբաթիթեղ. կապարի փոշի և թեփուկներ |
7806 00 | Կապարից այլ ապրանքներ |
79 | Ցինկ և ապրանքներ` ցինկից, բացառությամբ` |
7901 | Ցինկ չմշակված |
7903 | Ցինկի փոշի և թեփուկներ |
7904 00 000 | Ցինկի ձողեր, պրոֆիլներ և լար |
7907 00 000 | Ցինկից այլ ապրանքներ |
80 | Անագ և ապրանքներ` անագից, բացառությամբ` |
8001 | Անագ չմշակված |
8003 00 000 | Անագե ձողեր, պրոֆիլներ և լար |
8005 00 000 | Անագե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի կամ համանման նյութերի հիմքով) հաստությամբ (չհաշված հիմքը) 0,2 մմ-ից ոչ ավելի. անագի փոշիներ և թեփուկներ |
8103 | Տանտալ և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
8104 | Մագնեզիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
8107 | Կադմիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
8109 | Ցերկոնիում և արտադրանք դրանից, ներառյալ` թափոնները և ջարդոնը |
8113 00 | Մետաղակերամիկա և արտադրանք դրանից, ներառյալ թափոնները և ջարդոնը |
84 | Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ` |
8402 | Շոգեկաթսաներ կամ այլ շոգեարտադրող կաթսաներ (բացի կենտրոնական ջեռուցման ջրակաթսաներից, որոնք կարող են արտադրել ցածր ճնշման գոլորշի), ջրային կաթսաներ շոգեգերտաքացուցիչներով |
8403 | Կաթսաներ` կենտրոնական ջեռուցման, բացի 8402 ապրանքային դիրքում նշված կաթսաներից |
8404 | Օժանդակ սարքավորումներ, որոնք օգտագործվում են 8402 կամ 8403 ապրանքային դիրքերում նշված կաթսաների հետ (օրինակ` ջերմօգտագործիչներ, գերտաքացուցիչներ, մրի հեռացիչներ, վերաօգտագործիչներ), կոնդենսատորներ շոգեջրային կամ այլ շոգեուժային կայանքների համար |
8405 | Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց. ացետիլենային գեներատորներ և համանման գազագեներատորներ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց |
8407 | Ներքին այրման շարժիչներ կայծային բռնկումով, մխոցի պտտվող կամ հետադարձ-առաջընթաց շարժումով |
8408 | Ներքին այրման մխոցային շարժիչներ, սեղմումային բոցավառումով (դիզելներ և կիսադիզելներ) |
8409 | Մասեր` նախատեսված հատկապես կամ գլխավորապես 8407 կամ 8408 ապրանքային դիրքերում նշված շարժիչների համար |
8411 | Շարժիչներ տուրբոռեակտիվ և տուրբոպտուտակային, այլ գազային տուրբիններ |
8412 | Այլ շարժիչներ և ուժային կայանքներ |
8413 | Պոմպեր հեղուկային, ծախսաչափերով կամ առանց դրա, հեղուկների վերհաններ |
8414 | Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների |
8416 | Բոցամուղներ հեղուկ վառելիքի համար, փոշենման կարծր վառելիքի համար կամ գազային հրածորաններ. մեխանիկական հնոցներ, ներառյալ` դրանց մեխանիկական կրակակալ ճաղացանցերը, մոխրահեռացուցիչները և համանման այլ հարմարանքներ |
8417 | Հնոցներ և վառարաններ` արդյունաբերական կամ լաբորատոր, ներառյալ աղբայրիչ վառարանները, ոչ էլեկտրական |
8422 | Ամանեղեն լվացող մեքենաներ. սարքավորումներ շշեր կամ այլ տարողություններ լվանալու կամ չորացնելու համար. սարքավորումներ շշեր, բանկաներ լցնելու, խցանելու համար, արկղեր, պարկեր և այլ տարողություններ փակելու համար, դրանք պիտակավորելու համար. այլ սարքավորումներ փաթեթավորման և ծրարման համար (ներառյալ` ջերմանստեցմամբ ապրանք փաթեթավորող սարքավորումներ ծրարման նյութերով), սարքավորումներ ըմպելիքներ գազավորելու համար |
8423 | Սարքավորումներ ապրանքները կշռելու համար (բացի 0,05 գ կամ ավելի զգայնության կշեռքները), ներառյալ` կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով. մանրակշռաքարեր բոլոր տեսակի կշեռքների համար |
8424 | Մեխանիկական սարքեր (ձեռքի ղեկավարումով կամ առանց դրա) հեղուկ և փոշենման նյութերը ցողելու և փոշեցրելու համար. կրակմարիչներ լիցքավորված կամ չլիցքավորված. հեղուկացրող կամ համանման սարքեր. շոգեշիթային կամ ավազաշիթային և համանման նետիչ սարքեր |
8425 | Բազմաճախարակ ամբարձիչներ և վերհաններ, բացի արկղավոր ամբարձիչներից. կարապիկներ և կաբեստաններ. դոմկրատներ |
8427 | Ավտոբեռնիչներ եղանիկային բռնիչով. այլ ավտոբեռնիչներ` համալրված վերհան կամ բեռնիչ-բեռնաթափիչ սարքերով |
8428 | Այլ մեքենաներ և հարմարանքներ` բարձրացնելու, տեղափոխելու, բեռնելու կամ բեռնաթափելու համար (օրինակ` վերելակներ, շարժասանդուղքներ, փոխարկիչներ, ճոպանուղիներ) |
8430 | Այլ մեքենաներ և մեխանիզմներ` տեղափոխելու, համահարթման, պրոֆիլավորման, մշակելու, տոփանելու, խտացնելու, բնահողի, օգտակար հանածոների կամ հանքաքարի հորատման կամ հանման համար, սարքավորում ցցեր խփելու և հանելու համար, գութանային և ռոտորային ձյունամաքրիչներ |
8432 | Գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառտնտեսության մեջ օգտագործվող մեքենաներ հողի նախապատրաստման և մշակման համար. գլդոններ սիզամարգերի և մարզահրապարակների համար |
8433 | Մեքենաներ և մեխանիզմներ գյուղատնտեսական կուլտուրաների բերքահավաքի և կալսելու համար, մամլիչ-հասկահավաքներ, մամլիչներ ծղոտի կամ խոտի համար. խոտհնձիչներ կամ սիզամարգերի հնձիչներ. մեքենաներ մաքրելու, տեսակավորելու կամ խոտանելու ձվերի, մրգերի կամ գյուղատնտեսական այլ մթերքների համար, բացի 8437 ապրանքային դիրքում նշվածներից |
8436 | Սարքավորումներ այլ` գյուղատնտեսության, այգեգործության, անտառային տնտեսության, թռչնաբուծության, մեղվաբուծության համար, ներառյալ սերմեր աճեցնելու համար սարքավորումները` մեխանիկական կամ տաքացնող հարմարանքներով, այլ. ինկուբատորներ թռչնաբուծության համար և բրուդերներ |
8437 | Մեքենաներ սերմեր, հացահատիկներ և չոր լոբազգի կուլտուրաներ մաքրելու, տեսակավորելու կամ մաղելու համար. սարքավորումներ ալրաղաց արդյունաբերության համար կամ այլ սարքավորումներ հացահատիկների կամ չոր լոբազգիների մշակման համար, բացի գյուղատնտեսական ֆերմաներում օգտագործվող մեքենաներից |
8440 | Կազմարարական սարքավորումներ, ներառյալ` բրոշյուրավորման մեքենաները |
8441 | Այլ սարքավորումներ թղթային զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից արտադրանք արտադրելու համար, ներառյալ` ամեն տեսակի կտրող մեքենաները |
8442 | Մեքենաներ, ապարատներ և արտադրական հանդերձանք (բացի 8456-8465 ապրանքային դիրքերում նշված հաստոցներից)` տպատառերի ձուլման կամ տպատառերի շարվածքի համար, տպագրական բլոկների, թիթեղների, գլանների կամ տպագրական այլ տարրերի նախապատրաստման կամ պատրաստման համար. տպագրական տառեր, բլոկներ, թիթեղներ և այլ տպագրական տարրեր. բլոկներ, թիթեղներ, գլաններ և վիմագրության քարեր` նախապատրաստած տպագրական նպատակների համար (օրինակ` տաշած, հղկած կամ ողորկած) |
8444 00 | Մեքենաներ արհեստական մանածագործական նյութերի արտամղման, արտաձգման, տեքստուրավորման կամ կտրատման համար |
8445 | Մեքենաներ մանածագործական մանրաթելերի մշակման համար. մանող, միահյուսող կամ ոլորող և այլ սարքավորումներ մանածագործական մանվածք պատրաստելու համար. կծկիչ կամ փաթաթիչ մեքենաներ (ներառյալ` միջնաթել-կծկիչ) և 8446 կամ 8447 ապրանքային դիրքերում նշված մեքենաների վրա օգտագործելու համար մանվածք նախապատրաստող մեքենաներ |
8448 | Օժանդակ սարքավորումներ 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` ազբիկները բարձրացնող կարետկաներ, ժակարդային մեխանիզմներ, ավտոմատ սևեռակման մեխանիզմներ, մաքոքը փոխող մեխանիզմներ). մասեր և պարագաներ` նախատեսված միայն կամ հիմնականում 8444-8447 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար (օրինակ` իլիկներ և եղանապտուտակներ, ասեղնավոր գարնիտուրա, սանրեր, թելակորզաններ, մաքոքներ, ազբիկներ և ազբիկային շրջանակներ, տրիկոտաժային ասեղներ) |
8450 | Լվացքի մեքենաներ` կենցաղային կամ լվացքատների համար, ներառյալ` քամիչ հարմարանք ունեցող մեքենաները |
8451 | Սարքավորումներ (բացի 8450 ապրանքային դիրքում դասակարգված մեքենաներից)` լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու (ներառյալ` նյութերի ջերմաֆիկսացման մամլիչները), սպիտակեցնելու, ներկելու, ապրետուրավորելու, մշակելու, ծածկապատելու և տոգորելու համար մանվածքը, մանածագործական նյութերը, մանածագործական պատրաստի արտադրանքը. մեքենաներ մանածագործական կամ այլ հիմքի վրա մածուկ քսելու համար, որոնք օգտագործվում են հատակի ծածկապատման նյութերի արտադրության մեջ, ինչպիսին է լինոլեումը. մեքենաներ մանածագործական նյութերը կծկելու, հետ կծկելու, ծալելու, կտրելու կամ ծակելու համար |
8452 | Կարի մեքենաներ, բացի 8440 ապրանքային դիրքում դասակարգված կազմարարական, բրոշյուրավորման մեքենաներից. կահույք` նախատեսված կարի մեքենաների համար. ասեղներ կարի մեքենաների համար |
8453 | Սարքավորումներ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար, բացի կարի մեքենաներից |
8467 | Ձեռքի գործիքներ` օդաճնշման, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով |
8468 | Սարքավորումներ և ապարատներ փափուկ և պինդ զոդանյութով զոդելու կամ եռակցելու համար (պիտանի կամ ոչ պիտանի կտրելու համար), որոնք չեն պատկանում 8515 ապրանքային դիրքին. մեքենաներ և ապարատներ մակերեսային ջերմամշակման համար, գազով աշխատող |
8469 | Գրամեքենաներ. այդ թվում` ավտոմատացված գրամեքենաներ, բացի 8471 ապրանքային դիրքի տպիչ սարքերից. հարմարանքներ տեքստերի մշակման համար |
8470 | Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության և տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկչի ֆունկցիաներով. հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանշիչ մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով. դրամարկղային ապարատներ |
8471 30 000 | դյուրակիր համակարգիչներ, ներառյալ` նոութբուքեր |
8471 41 900 | թվային հաշվիչ մեքենաներ, որոնք պարունակում են մեկ պատյանի մեջ հավաքված առնվազն կենտրոնական պրոցեսոր |
8471 49 900 | ֆայլերի ցանցային սերվեր, որոնք համալրված են և´ ստեղնաշարով, և´ մոնիտորով, դասակարգվում են որպես համակարգիչներ |
8471 50 900 | ֆայլերի ցանցային սերվեր, որոնք առանց ստեղնաշարի կամ մոնիտորի են, համակարգչի կենտրոնական պրոցեսոր և հիմնական հիշողություն, մայր բորդեր |
8471 60 400 | բոլոր տեսակի տպիչներ` լազերային, ներկաշիթային, ժապավենային և այլն |
8471 60 500 | ստեղնաշար |
8471 60 900 | մոնիտոր (դիսփլեյ), համակարգչային պրոյեկտոր, մկնիկ գնդիկային կամ գրչաձև մոնիպուլյատորներ, հարթ հենահարթակով կամ ժապավենից (միկրոժապավենից) տվյալների ընթերցման սկաներներ, համակցված տպիչ/սկաներներ |
8471 70 400 | արտաքին կուտակիչներ |
8471 70 510 | օպտիկական կուտակիչներ |
8471 70 530 | կոշտ սկավառակակիրներ (ներառյալ` շարժականները) |
8471 70 590 | ճկուն սկավառակակիրներ (ներառյալ` սուպեր ճկունները) |
8471 70 600 | երիզային կուտակիչներ |
8471 70 900 | RAID կոնտրոլյորներ` առանց կուտակիչների |
8471 80 000 | արտաքին ՀՀՄ (համապիտանի հաջորդական մալուխափունջ կոնցետրատոր), ներածման/արտածման քարտեր (կոնտրոլյորային քարտեր) |
8471 90 000 | գծիկավոր ծածկագիր ընթերցիչ սարք, մագնիսական քարտերի ընթերցիչ սարք |
8472 | Այլ գրասենյակային սարքավորումներ (օրինակ` հեկտոգրաֆիական կամ բազմացնող տրաֆարետային ապարատներ, հասցեների մեքենաներ, ավտոմատ սարքեր` թղթադրամներ տալու համար, մեքենաներ` մետաղադրամները տեսակավորելու, հաշվելու և փաթեթավորելու համար, մատիտներ սրելու մեքենաներ, սորատային մեքենաներ կամ մեքենաներ` բրոշյուրները, գրքերը, փաստաթղթերը երկաթակապերով ամրացնելու համար) |
8473 | Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար |
8475 | Մեքենաներ էլեկտրական կամ էլեկտրոնային լամպերի, խողովակների կամ էլեկտրոնաճառագայթային խողովակների կամ ապակյա անոթներում գազապարպման լամպերի հավաքման համար. մեքենաներ ապակի կամ ապակյա արտադրանքների պատրաստման կամ ջերմամշակման համար |
8476 | Առևտրի ավտոմատներ (օրինակ` փոստային նամականիշերի, սիգարետների, պարենային ապրանքների կամ ըմպելիքների վաճառքի համար), ներառյալ` դրամը մանրելու ավտոմատներ |
8481 | Ծորակներ, կափույրներ, վենտիլներ և համանման ամրաներ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ` ռեդուկցային և ջերմակարգավորիչ կափույրներ |
8507 10 100 | կապարային էլեկտրական կուտակիչներ մխոցային շարժիչների գործարկման համար` քաղաքացիական ավիացիայի համար |
8507 20 100 | կապարային էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
8507 30 100 | էլեկտրական կադմիում-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
8507 40 100 | էլեկտրական երկաթ-նիկելային կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
8507 80 100 | այլ էլեկտրական կուտակիչներ (ակումլյատորներ), ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
8507 90 100 | էլեկտրական կուտակիչների (ակումլյատորների) մասեր, ներառյալ` դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի` քաղաքացիական ավիացիայի համար |
8516 80 100 | տաքացնող էլեկտրական դիմադրություններ հավաքված բլոկներով և բաղկացած միայն պարզ մեկուսացված հիմնակմախքից ու էլեկտրական միացումներից, օգտագործվող քաղաքացիական ավիացիայի հակասառեցնող և հալեցնող համակարգերում |
8518 10 100 | խոսափողեր և դրանց տակդիրներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8518 21 100 | միայնակ բարձրախոսներ` մոնտաժված կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար |
8518 22 100 | բարձրախոսների լրակազմեր` մոնտաժված մեկ կորպուսի մեջ` քաղաքացիական ավիացիայի համար |
8518 29 100 | բարձրախոսների մոնտաժված կամ չմոնտաժված մեկ կորպուսի մեջ, այլ` քաղաքացիական ավիացիայի համար |
8518 30 100 | ականջակալներ և գլխամասային հարմարեցվող հեռախոսներ, զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ, և լրակազմեր, կազմված խոսափողից և մեկ կամ երկու բարձրախոսներից` քաղաքացիական ավիացիայի համար |
8518 40 100 | ձայնային հաճախականության էլեկտրական ուժեղարարներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8518 50 100 | ձայնաուժեղարարային էլեկտրական լրակազմեր` քաղաքացիական ավիացիայի համար |
8520 90 100 | մագնիտոֆոններ և այլ ձայնագրող ապարատներ, ներառող և չներառող ձայնի վերարտադրման սարքեր` քաղաքացիական ավիացիայի համար |
8521 10 100 | տեսագրության և տեսավերարտադրության ապարատներ մագնիսական ժապավենով` զուգակցված կամ չզուգակցված տեսագրությունների հետ, քաղաքացիական ավիացիայի համար |
8522 90 100 | մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852090 ենթադիրքի սարքավորումների համար, քաղաքացիական ավիացիայի համար |
8525 10 | հաղորդող ապարատներ |
8525 20 100 | ռադիոհեռագրային կամ ռադիոհեռախոսային ապարատներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8526 | Ռադիոլոկացիոն, ռադիոնավագնացային ապարատներ և հեռակառավարման ռադիոապարատներ |
8527 90 100 | ռադիոհեռախոսային կամ ռադիոհեռագրային կապի այլ ընդունիչ ապարատներ քաղաքացիական ավիացիայի համար |
8529 10 100 | ալեհավաքներ և ալեհավաքների անդրադարձիչներ ամեն տեսակի, մասեր, օգտագործվող այդ արտադրանքների հետ միայն, քաղաքացիական ավիացիայի համար |
8529 90 100 | մոդուլներ և հանգույցներ` բաղկացած երկու կամ ավելի իրար միացված մասերից կամ բաղադրամասերից, 852610100, 852691110, 852691190 և 852692100 ենթաենթադիրքերի սարքերի համար, քաղաքացիական ավիացիայի համար |
8531 10 100 | Ազդանշանային պահպանման սարքեր կամ սարքեր` հրդեհային ազդանշան տալու համար, և նմանատիպ սարքեր քաղաքացիական ավիացիայի համար |
8531 20 100 | Ինդիկատորային վահանակներ` հեղուկ բյուրեղներով կամ լուսադիոդներով սարքեր իրենց մեջ ներառող, քաղաքացիական ավիացիայի համար |
8531 80 100 | Այլ ձայնային կամ դիտողական ազդանշանային էլեկտրասարքեր, քաղաքացիական ավիացիայի համար |
8532 | Հաստատուն, փոփոխական կամ սարքաբերող էլեկտրական կոնդենսատորներ |
8533 | Էլեկտրական դիմադրություններ (ներառյալ` ռեոստատներ և պոտենցիոմետրեր), բացի ջերմային էլեմենտներից |
8534 00 | Տպասխեմաներ |
8537 | Պուլտեր, վահանակներ, բարձակներ, սեղաններ, բաշխիչ վահանակներ և այլ հիմքեր էլեկտրական ապարատների համար` սարքավորված երկու կամ ավելի 8535 կամ 8536 ապրանքային դիրքում դասակարգված սարքերով, էլեկտրական հոսանքի ղեկավարման կամ բաշխման համար, այդ թվում` իրենց մեջ ընդգրկող 90 խմբի սարքեր կամ հարմարանքներ և թվային ղեկավարման ապարատներ, բացի 8517 ապրանքային դիրքի կոմուտացիոն սարքերից |
8538 | Մասեր` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8535, 8536 կամ 8537 ապրանքային դիրքի ապարատների համար |
8539 10 100 | լույսի ուղղորդումով հերմետիկ լամպեր` քաղաքացիական ավիացիայի համար |
8541 | Դիոդներ, տրանզիստորներ և համանման կիսահաղորդչային սարքեր. լուսազգայուն կիսահաղորդչային սարքեր, ներառյալ` լուսագալվանական տարրերը` հավաքված կամ չհավաքված որպես մոդուլ, ներկառուցված կամ չներկառուցված վահանի վրա, լուսարձակող դիոդներ. պյեզոէլեկտրական բյուրեղներ հավաքված |
8542 | Էլեկտրոնային ինտեգրալ և միկրոհավաքված սխեմաներ |
8543 89 100 | թռիչքը բնութագրող պարամետրերի գրանցիչներ, էլեկտրական սինխրոնիզատորներ և կերպափոխիչներ, էլեկտրական ռեզիստորներով հակասառցակալներ և ապակիների հակաքրտնացուցիչներ` քաղաքացիական ավիացիայի համար |
8545 | Ածխային էլեկտրոդներ, ածխային խոզանակներ, ածուխներ` լամպերի կամ մարտկոցների համար, և այլ իրեր` գրաֆիտից կամ ածխածնի այլ տեսակներից` մետաղի հետ կամ առանց մետաղի` էլեկտրատեխնիկայում կիրառվող |
86 | Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայի ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ` էլեկտրամեխանիկական) ազդանշանային սարքավորումներ, բացառությամբ` |
8605 00 000 | Ուղևորատար վագոններ երկաթուղային կամ տրամվայի ոչ ինքնագնաց (կցովի). վագոններ ուղեբեռային, փոստային և այլ հատուկ վագոններ երկաթուղային կամ տրամվայի, ոչ ինքնագնաց (բացի 8604 ապրանքային դիրքում նշվածներից) |
8606 | Վագոններ երկաթուղային կամ տրամվայի, բեռնատար ոչ ինքնագնաց |
8609 00 | Բեռնարկղեր (ներառյալ` հեղուկ բեռների տեղափոխման համար տարողությունները)` հատուկ նախատեսված և սարքավորված տրանսպորտի մեկ կամ մի քանի տեսակներով փոխադրումների համար |
8701 | Տրակտորներ, բացի 8709 ապրանքային դիրքի տրակտորներից |
8703 90 100 | Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ (տրոլեյբուսներ) |
8704 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ բեռներ տեղափոխելու համար, բացառությամբ` |
8704 21 910 | ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր |
8704 31 910 | ավտոմեքենայի լրիվ զանգվածը 5 տ-ից ոչ ավելի, նոր |
8705 | Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ նշանակության, բացի ուղևորների կամ բեռների տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային միջոցներ, բետոնախառնիչներ, ճանապարհները մաքրող, ջրող ավտոմեքենաներ, ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով ավտոմեքենաներ) |
8713 | Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով |
88 | Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր, բացառությամբ` |
8803 | Մասեր` 8801 կամ 8802 ապրանքային դիրքերում նշված թռչող ապարատների |
89 | Նավեր, նավակներ և լողարկող կառուցվածքներ, բացառությամբ` |
8903 | Զբոսանավեր և այլ լողուն միջոցներ հանգստի կամ սպորտի համար. թիանավեր և կանոէ |
8907 | Լողուն այլ միջոցներ (օրինակ` լաստանավեր, լողուն բակեր, նավակառաններ, սուզարկղեր, բուեր և բակեններ) |
8908 00 000 | Նավեր և այլ լողուն միջոցներ` նախատեսված ջարդման |
9001 | Օպտիկական մանրաթելեր և մանրաթելաօպտիկական լարաններ. մանրաթելաօպտիկական մալուխներ, բացի 8544 ապրանքային դիրքում նշվածներից. թերթեր և թիթեղներ` բևեռացնող նյութից. ոսպնյակներ (ներառյալ` կոնտակտայինները). պրիզմաներ, հայելիներ և այլ օպտիկական տարրեր` ցանկացած նյութից, առանց շրջանակի, բացի չմշակված օպտիկական ապակուց պատրաստված տարրերից |
9012 | Մանրադիտակներ, բացի օպտիկականից. դիֆրակցիոն ապարատներ |
9018 | Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ` սցինտիգրաֆիկական ապարատներ), էլեկտրաբժշկական այլ ապարատուրաներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար |
9020 00 | Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացի պաշտպանական դիմակներից, առանց մեխանիկական դետալների և փոխովի զտիչների |
9021 | Օրթոպեդիկ հարմարանքներ, ներառյալ` հենակներ, վիրաբուժական գոտիներ և կալանտներ, բեկակալներ և այլ հարմարանքներ` կոտրվածքները բուժելու համար. մարմնի արհեստական մասեր. լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա, իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը |
9022 | Ապարատներ` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա` նախատեսված կամ չնախատեսված բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական և անասնաբուժական օգտագործման համար, ներառյալ` ռենտգենաչափիչ կամ ռադիոթերապևտիկ ապարատները, ռենտգենյան խողովակներ և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորներ, բարձր լարման գեներատորներ, վահաններ, ղեկավարման պուլտեր, էկրաններ, սեղաններ, բազկաթոռներ և համանման այլ արտադրատեսակներ` հետազոտության կամ բուժման համար |
9023 00 | Սարքեր, ապարատներ և մոդելներ` նախատեսված ցուցադրական նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար), ոչ պիտանի այլ օգտագործման համար |
9026 | Սարքեր և ապարատներ` հեղուկների կամ գազերի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական բնութագրերի չափման կամ հսկողության համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, մանոմետրեր, ջերմաչափեր), բացի 9014, 9015, 9028 կամ 9032 ապրանքային դիրքի սարքերից և ապարատներից |
9030 | Օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատներ էլեկտրական մեծությունները չափելու կամ հսկելու համար, բացի 9028 ապրանքային դիրքի չափիչ սարքերից, սարքեր և ապարատներ` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար |
9033 00 000 | Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար |
9104 00 100 | ժամացույցներ սարքավորումների հարթակների վրա տեղակայվող և համանման ժամացույցներ` ցամաքային տրանսպորտային միջոցների, թռչող ապարատների, տիեզերական ապարատների կամ նավերի համար` քաղաքացիական ավիացիայի համար |
9108-9112, 9114 | Ժամացույցների մասեր և մեխանիզմներ |
9301 | Զենք ռազմական նմուշի, բացառությամբ ռևոլվերներից, ատրճանակներից և 9307 ապրանքային դիրքի զենքերից |
9401 10 100 | օդային տրանսպորտի միջոցներում օգտագործվող նստարաններ առանց կաշվե պատվածքի` քաղաքացիական ավիացիայում օգտագործվող |
9403 20 100 | մետաղական կահույք` այլ, քաղաքացիական ավիացիայի համար |
9405 10 100 | Ջահեր և էլեկտրական այլ լուսավորող սարքավորումներ` ոչ թանկարժեք մետաղից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
9405 60 100 | Լուսային ցուցանակներ, լուսատախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
9405 92 100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր պլաստմասսայից` քաղաքացիական ավիացիայի համար |
9405 99 100 | 940510 կամ 940560 ենթադիրքերի ապրանքների մասեր` ոչ թանկարժեք մետաղներից` քաղաքացիական ավիացիայի համար |
(1-ին հոդվածը փոփ., լրաց. 12.06.02 ՀՕ-377-Ն, փոփ., խմբ. 31.03.03 ՀՕ-538-Ն, խմբ., լրաց. 25.12.03 ՀՕ-62-Ն)
ՀՈԴՎԱԾ 2. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|