ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հոկտեմբերի 2006 թվականի N 1164-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Հայք» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի լիցենզիան «ԵրԵՎանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը, ՀՀ կառավարության 30 հոկտեմբերի 2003 թվականի N 1413-Ն որոշումը, լիցենզավորված իրավաբանական անձի անվանափոխությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Հայք» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի ապրիլի 29-ին տրված թիվ Կ-XX-000114 բժշկական օգնություն և սպասարկում իրականացման լիցենզիան վերաձևակերպել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում կատարված փոփոխության մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
