«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունվարի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 32008003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
27 դեկտեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 216-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում «օդանավի սեփականատեր է հանդիսանում» բառերը փոխարինել «դրա սեփականատեր և (կամ) շահագործող են հանդիսանում՝» բառերով:
2) Կարգի 11-րդ կետի վերջին պարբերությունում «մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «ուղևորատար օդանավերի դեպքում՝ մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այլ նշանակության օդանավերի դեպքում՝ մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |