ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 740-Ա
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
Հաստատել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 740-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագծի ընդունման իրավական հիմքը |
1. |
«Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետ և 17-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ |
2. |
«Ոստիկանության կողմից կանխարգելիչ հաշվառման շրջանակում անչափահաս անձի կողմից ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետ |
3. |
«Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հայտնաբերման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ուղղորդման, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքի կրկնման ռիսկի գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետ |
4․ |
«Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին սոցիալական ծառայություններ տրամադրող աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու և աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետ |
5. |
«Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետ |
6. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետ |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի 1078-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետ |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 364-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետ |
9. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի թիվ 333-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետ |
10. |
«Ընտանեկան և կենցաղային բռնությունը կանխարգելելու նպատակով աջակցման կենտրոն և ապաստարան դիմած անձանց շրջանում մշտադիտարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետ և 16-րդ հոդվածի 1-ին կետ |
11. |
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետ |
12․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետ |
13․ |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2024 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետ |
14. |
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 62-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի ընդունում |
2024 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|