ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 274-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1955-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1955-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Վ. Քերոբյան» բառերը փոխարինել «Գ․ Պապոյան» բառերով․
2) «Դ. Սահակյան» բառերը փոխարինել «Ռ․ Սիմոնյան» բառերով․
3) «Ա. Փիրումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Փիրումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերով.
4) «Մ. Զալիբեկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Զալիբեկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ» բառերով․
5) «Ա․ Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերը փոխարինել «Ա․ Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|