Գլխավոր տեղեկություն
Համար
N 39-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2022-27.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 39-Ա

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 39-Ա որոշման

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Թումանյան

- ՀՀ վարչապետի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ն. Տերյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Գևորգյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
ջրային կոմիտեի նախագահ

Կ. Դաղբաշյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

Մ. Նալբանդյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
ջրային կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի քարտուղար)

Ա. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ

Լ. Ազիզյան

- «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

 Գ. Ղազարյան

- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ (համաձայնությամբ)

Հ. Թոքմաջյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նախագահ

Վ. Սահակյան

- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի հիդրոտեխնիկական կառուցվածքների բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Մ. Տոնոյան

- Տարածքային զարգացման հիմնադրամի վերահսկող ինժեներ (համաձայնությամբ)

Վ. Մկրտչյան

- Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրի համակարգող (համաձայնությամբ)

Բ. Զաքարյան

- անկախ փորձագետ, հիդրոլոգ (համաձայնությամբ)

Կ. Ալեյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի
վարչության խորհրդական

Ա. Սահակյան

- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

Ս. Բաղդասարյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության ավագ մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.01.2022, N 117-Ա 27.01.2022, N 39-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան