Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 2018 թվականի N 110-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԻՎ 2 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ-Ի ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի (ՀՀ, քաղ. Երևան, Խորենացու 22, ՀՎՀՀ՝ 02517115) կողմից իրականացվող՝ 352,538.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի արհեստագործական մասնաշենքի հիմնանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից` «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2018 թվականի հուլիսի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թիվ 2 հատուկ կրթահամալիրի արհեստագործական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում` 352,538.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. օգոստոսի 31

Երևան

 

 

Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի
2018 թ. օգոստոսի 31-ի N 110-Ա
որոշման

 

«Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի արհեստագործական մասնաշենքի հիմնանորոգում»

 

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է հիմնանորոգել Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ-ի արհեստագործական մասնաշենքը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի կրթահամալիրում սովորող 250 սաների համար հարմարավետ պայմաններում կազմակերպել ութ մասնագիտություններով արհեստների ուսուցում:
Հաջորդ փուլով նախատեսվում է նաև վերջինս հագեցնել արհեստների ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով, կահույքով ու ուսուցման նյութերով:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում («Բարեգործության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 15-րդ հոդված):

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, ք. Երևան 0010, Խորենացու փող. 22, ՀՎՀՀ 02517115:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝ ք. Երևան, Ռաֆֆու փողոց, թիվ 113 շենք:
Բնագավառը՝ կրթական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 352,538.11 (երեք հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր երեսունութ ԱՄՆ-ի դոլար տասնմեկ ցենտ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սկիզբ՝ հուլիսի 2, 2018 թ.
Ավարտ՝ մայիսի 31, 2019 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել կրթահամալիրի արհեստագործական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 352,538.11 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Աշխատանքների իրականացման ժամկետն է` հուլիսի 2, 2018 թ. - մայիսի 31, 2019 թ:
Իրականացվելիք շին-վերանորոգման աշխատանքների մանրամասն ծավալներն ներկայացված են պայմանագրին կից հավելվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում 352,538.11 (երեք հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր երեսունութ ԱՄՆ-ի դոլար տասնմեկ ցենտ) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, պայմանագիր կնքված 02.07.2018 թ. Հայ օգնության ֆոնդի (ՀՀ, ք. Երևան 0010, Խորեացի 22, ՀՎՀՀ 02517115) և «Կանակա» ԲԲԸ (ՀՀ, ք. Վանաձոր 2022, Նժդեհի փողոց, 4, ՀՎՀՀ 06901369) միջև:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագիրը չի նախատեսում կազմակերպական ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Սույն ծրագրի իրականացման շրջանակներում ՀՕՖ-ը համագործակցելու է ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի և կրթության նախարարության հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և Երևանի գրասենյակների, ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերը համակարգող հանձնաժողովի կողմից:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան