ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2016 թվականի |
թիվ 70 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԹԻՎ 76 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկը հաստատելու մասին» թիվ 76 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 70 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի թիվ 76 որոշման մեջ կատարվող
1. Անվանման մեջ՝
ա) հանել «(հավաստման)» բառը,
բ) ««մասին փաստաթղթի»» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների» բառերը:
2. Նախաբանում ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին համապատասխան» բառերով:
3. 1-ին կետում՝
ա) հանել «(հավաստման)» բառը.
բ) ««մասին փաստաթղթի»» բառերից հետո լրացնել «կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների» բառերը:
4. Նշված որոշմամբ հաստատված՝ Արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի թիվ 76 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 70 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
արտադրանքի, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների ներկայացմամբ
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
Հյութեր մրգերից և (կամ) բանջարեղենից (բացի տոմատի հյութից), այդ թվում՝ ուղղակի մզման հյութ |
2009-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող հյութերի համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
նոր տեսակի հյութերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը | |||
Մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ |
2202 90 100 9-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխա-նության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարների համար |
Մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքներ |
2202 90 100 9-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքների համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատաս-խանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքների համար |
Օշարակներ |
2202 90 100 9-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող օշարակների համար |
Կոնցենտրացված օշարակներ |
2009-ից 2106 90 980 9-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի կոնցենտրացված օշարակների համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատաս-խանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից), կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից) |
2004 90-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից), կոնցենտրացված մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերի (բացի տոմատի խյուսից) համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Տոմատի հյութեր, տոմատի խյուսեր, կոնցենտրացված տոմատի խյուսեր (մածուկներ) |
2002 90 2009 50-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
հատուկ նշանակության սննդամթերքի շարքին դասվող տոմատի հյութերի համար հատուկ նշանակության սննդամթերքի պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (հատուկ նշանակության սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութեր |
2106 90 200 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի կոնցենտրացված բնական բուրաստեղծ մրգային կամ բանջարեղենային նյութերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամսեր |
2002-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի ցիտրուսային մրգերի բջիջների, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամսերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Խառը մրգաբանջարեղենային խյուսեր |
2104 20 009 0-ից |
համապատասխանության մասին հայտարարագիր |
նոր տեսակի խառը մրգաբանջարեղենային խյուսերի համար նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում պետական գրանցման մասին հաստատման առկայությունը (նոր տեսակի սննդամթերքի միասնական ռեեստրում տեղեկությունների առկայությունը) բավարար է, և համապատասխանության մասին հայտարարագրի ներկայացում չի պահանջվում |
Ծանոթագրություններ. |
1. Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ |
2. «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը կամ այդպիսի փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները մաքսային մարմիններ ներկայացնելու պահանջը կիրառվում է (հաշվի առնելով սույն ցանկի 4-րդ վանդակում ներկայացված ծանոթագրությունները) Եվրասիական տնտեսական միության տարածքում շրջանառության մեջ դրվող մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված հյութամթերքի նկատմամբ և չի կիրառվում մրգերից և (կամ) բանջարեղենից ստացված այն հյութամթերքի նկատմամբ, որն արտադրվում է քաղաքացիների կողմից տնային պայմաններում, անձնական օժանդակ տնտեսություններում կամ արտադրվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից։»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: