ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1354-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1660-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք հանձնելու մասին» N 1660-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ընկերությունը պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով՝ շենքի վերակառուցման և տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կատարել 1 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և ստեղծել 500 աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով (հարկված)՝ պահպանելով մինչև 2026 թվականի ավարտը, որից.
ա. մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 600 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 200 աշխատատեղ,
բ. մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 200 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 150 աշխատատեղ,
գ. մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 200 000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրումներ և 150 աշխատատեղ։»:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքել 2018 թվականի մարտի 14-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 65/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են կատարման ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|