Գլխավոր տեղեկություն
Համար
N 1526-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.20/4(1184) Հոդ.1186.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1526-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 769-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 769-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի աղյուսակի՝

ա. 1.19-րդ, 1.20-րդ և 1.21-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,

բ. ուժը կորցրած ճանաչել 3.4-րդ կետը,

գ. 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ կետերում «2015» թիվը փոխարինել «2016» թվով.

2) որոշման ամբողջ տեքստում և հավելվածում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 24-ի N 1526-Ն որոշման

 

Գործողությունը

Նպատակը/ ակնկալվող արդյունքը

Պատասխանատու լիազոր մարմինը
(մարմինները)

Կատարման ժամկետը

Փոփոխության/ ընդունման կարիք ունեցող իրավական ակտը

1.19. Օրենքի 23-րդ հոդվածի «ժա» կետում «քաղաքական» բառի չնախատեսում

տերմինների միասնության ապահովումը՝ ապաստան հայցողներին միայն քաղաքական հիմքով չառանձնացնելու ու խտրական վերաբերմունք չդրսևորելու նպատակով

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

2015 թ.

այլ իրավական ակտեր, որտեղ ապաստանի տրամադրումը սահմանափակված է միայն «քաղաքական» տարատեսակով

1.20. Օրենքի 29-րդ հոդվածի վերանայում` բովանդակային առումով դրանում նախատեսելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի ընդհանուր դրույթներ կամ ուղղություններ, իսկ հոդվածի բովանդակությունը ներկայացնել որպես գործատուի՝ իր կողմից ստանձնված պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելու դեպքում պատասխանատվության նախատեսում

օրենքի 29-րդ հոդվածի վերնագրի և բովանդակության համապատասխանեցումը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

2015 թ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք

1.21. Օրենքի 6-րդ գլխի վերնագրի վերանայում

կիրառվող տերմինների հստակեցումը

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն

2015 թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան