Գլխավոր տեղեկություն
Համար
N 590-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.17/34(1123).1 Հոդ.461.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2015 թվականի N 590-Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. հունիսի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 590-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Արտաքին տնտեսական գործունեություն (այսուհետ՝ ԱՏԳ) իրականացնողները լիազորված տնտեսական օպերատորի (այսուհետ՝ ԼՏՕ) կարգավիճակ ստանալու համար պահանջվող չափանիշները բավարարելու դեպքում կարող են դիմել վերադաս մաքսային մարմին՝ ԼՏՕ-ի կարգավիճակ ստանալու նպատակով:

2. ԱՏԳ իրականացնողները դիմումին կից պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 590-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ինքնագնահատման թերթիկը` պատշաճ լրացված:

3. ԱՏԳ իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող ինքնագնահատման թերթիկը բաղկացած է չորս բաժնից: Յուրաքանչյուր բաժին բաղկացած է «Պահանջվող տեղեկատվություն» և «Պատասխան» սյունակներից: Յուրաքանչյուր բաժնի ոլորտային հարցերի վերաբերյալ պատասխանները համակարգչային տպագրության եղանակով լրացվում են «Պատասխան» սյունակում:

3.1. «Պատասխան» սյունակում տեղեկատվությունը լրացվում է դիմումատուի կողմից «Պահանջվող տեղեկատվություն» սյունակում առկա տեղեկատվությանը մանրամասն պատասխաններ տալու միջոցով: Ինքնագնահատման թերթիկի 1.1.3-րդ կետում տեղեկատվությունը լրացվում է համապատասխան տողում նշում անելու միջոցով:

3.2. Այն դեպքում, երբ «Պահանջվող տեղեկատվություն» սյունակում առկա որևէ տեղեկատվության վերաբերյալ դիմումատուն չունի պատասխան, «Պատասխան» սյունակում ոչինչ չի լրացվում:

4. ԱՏԳ իրականացնողի կողմից վերադաս մաքսային մարմին ինքնագնահատման թերթիկ ներկայացվելու նպատակն ԱՏԳ իրականացնողի ներկայացրած տեղեկատվության համապատասխանության ուսումնասիրությունն է և համադրումը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված ԼՏՕ-ի կարգավիճակ ստանալու համար պահանջվող չափանիշների հետ, ինչպես նաև ԱՏԳ իրականացնողի կողմից իր դիմումի հետ իր և իր գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը վերադաս մաքսային մարմնին:

5. Ինքնագնահատման թերթիկը լրացվում է երկու օրինակից, որոնք դիմումի հետ միասին ներկայացվում են վերադաս մաքսային մարմին:

6. ԱՏԳ իրականացնողի կողմից դիմումը և լրացված ինքնագնահատման թերթիկներն ստորագրվում են ԱՏԳ իրականացնող կազմակերպության տնօրենի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից:

7. Ստորագրված դիմումը և ինքնագնահատման թերթիկները մուտքագրվում են վերադաս մաքսային մարմնում, որից հետո վերադաս մաքսային մարմինը եռօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնում մուտքագրված ինքնագնահատման թերթիկներից մեկ օրինակը պաշտոնական նամակագրության միջոցով վերադարձնում է ԱՏԳ իրականացնողին:

8. Ստորագրված ինքնագնահատման թերթիկը պետք է ներկայացվի վերադաս մաքսային մարմին՝ այն ստորագրվելու օրվանից առնվազն 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. ԱՏԳ իրականացնողի դիմումը և ինքնագնահատման թերթիկը վերադաս մաքսային մարմնում մուտքագրվելուց հետո մաքսային մարմինները եռամսյա ժամկետում ուսումնասիրում են ինքնագնահատման թերթիկում ներկայացված տեղեկատվությունը, համադրում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված չափանիշների հետ, ինչպես նաև մաքսային մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հետ, և անճշտությունների բացակայության դեպքում վերադաս մաքսային մարմինն ընդունում է համապատասխան որոշում:

10. Եթե ԱՏԳ իրականացնողն ինքնագնահատման թերթիկը վերադաս մաքսային մարմին ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում դրա մեջ հայտնաբերում է անճշտություններ կամ թերի տեղեկատվություն, ապա կարող է վերադաս մաքսային մարմին ներկայացնել նոր ինքնագնահատման թերթիկ՝ դիմումում նշելով նախկինում ներկայացրած ինքնագնահատման թերթիկում չներկայացված կամ թերի ներկայացված տեղեկատվության համապատասխան կետերը:

11. Ուղղումներ, ջնջումներ կամ անճշտություններ պարունակող ինքնագնահատման թերթիկը վերադաս մաքսային մարմնի կողմից վերադարձվում է՝ դրա մեջ առկա թերությունները վերացնելու նպատակով:

12. ԱՏԳ իրականացնողները կարող են սույն կարգի 11-րդ կետի հիման վրա վերադարձված ինքնագնահատման թերթիկներում առկա թերությունները 5-օրյա ժամկետում վերացնել և դրանք վերստին ներկայացնել վերադաս մաքսային մարմին:

13. Եթե ԱՏԳ իրականացնողի ներկայացրած տեղեկատվությունը թերի է կամ անհրաժեշտություն է առաջանում ներկայացված տեղեկատվությունն ստուգելու, ապա վերադաս մաքսային մարմինն ԱՏԳ իրականացնողից պահանջում է լրացուցիչ տվյալներ կամ ընդունում է որոշում ԱՏԳ իրականացնողի ներկայացրած տեղեկատվության ստուգման վերաբերյալ՝ դրա մասին գրավոր տեղյակ պահելով ԱՏԳ իրականացնողին:

14. ԱՏԳ իրականացնողի ներկայացրած տեղեկատվության ստուգման ավարտից հետո վերադաս մաքսային մարմինն ընդունում է որոշում ԼՏՕ-ի կարգավիճակ տրամադրելու կամ այդ կարգավիճակի տրամադրումը մերժելու վերաբերյալ՝ դրա մասին գրավոր տեղյակ պահելով ԱՏԳ իրականացնողին:

15. ԼՏՕ-ի կարգավիճակի տրամադրման վերաբերյալ վերադաս մաքսային մարմնի կողմից որոշման ընդունման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը՝ ներառյալ վերադաս մաքսային մարմնի կողմից իրականացվող ստուգման ժամկետը:

16. ԼՏՕ-ի կարգավիճակ ստանալուց հետո ԱՏԳ իրականացնողը հայտարարագրման ավտոմատ էլեկտրոնային համակարգում հաշվառվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով:

17. ԱՏԳ իրականացնողի ներկայացրած ինքնագնահատման թերթիկում ներկայացված տեղեկատվության ցանկացած փոփոխության դեպքում ԱՏԳ իրականացնողը եռօրյա ժամկետում պաշտոնական նամակագրության միջոցով դրա մասին տեղյակ է պահում վերադաս մաքսային մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 590-Ն որոշման

 

Ձև

 

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի ինքնագնահատման թերթիկ

 

1.

Կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն

1.1.

Ընդհանուր տեղեկատվություն

1.1.1.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել կազմակերպության՝

 
 

անվանումը

 
 

ՀՎՀՀ-ն

 
 

գտնվելու վայրը

 
 

ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում), հեռախոսահամարը

 
 

կազմակերպության աշխատողների ընդհանուր թիվը

 

1.1.2.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել կազմակերպությունում մաքսային ձևակերպումներ իրականացնող անձի անձը հաստատող փաստաթուղթը:

 

1.1.3.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել կազմակերպության արտաքին տնտեսական գործունեության ուղղվածությունը՝

 
 

- արտադրող, արտահանող

 
 

- ներմուծող

 

1.1.4.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Կազմակերպությունն, արդյոք, իրականացնու՞մ է գործարքներ փոխկապակցված անձանց հետ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ սահմանված իմաստով):
Եթե այո, ապա ներկայացնել տեղեկատվություն նշված անձանց վերաբերյալ (անվանումը և ՀՎՀՀ-ն):

 

1.1.5.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել այն երկրների ցանկը, որոնց հետ կազմակերպությունն իրականացնում է արտաքին տնտեսական գործունեություն:

 

1.2.

Տեղեկատվություն կազմակերպության գործունեության ծավալների վերաբերյալ

1.2.1.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն` տարեկան կտրվածքով:

 

1.2.2.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Նախատեսվու՞մ է, արդյոք, առաջիկա երկու տարվա ընթացքում կազմակերպության մատակարարման շղթայում որևէ էական փոփոխություն, մասնավորապես, գործող մատակարարներից բացի, այլ մատակարարների հետ համագործակցություն: Եթե նախատեսվում է, ապա նշել մատակարարների անվանումները և երկրները:

 

1.3.

Մաքսային ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը և վիճակագրությունը

1.3.1.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Կազմակերպությունը տեղափոխու՞մ է, արդյոք, այնպիսի ապրանքներ, որոնց վրա տարածվում են հակագնագցման և փոխհատուցման տուրքեր:
Եթե այո, ապա ներկայացնել այդ ապրանքների մատակարարների, ծագման երկրների վերաբերյալ տեղեկատվություն:

 

1.3.2.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Կազմակերպությունը տեղափոխու՞մ է, արդյոք, այնպիսի ապրանքներ, որոնք ենթակա են ոչ սակագնային կարգավորման:
Եթե այո, ապա նշել ոչ սակագնային կարգավորման միջոցները, ապրանքների անվանումները, դրանց ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը:

 

2.

Համապատասխանության գրառում

2.1.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Կազմակերպության գործունեության վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվե՞լ են, արդյոք, մաքսային կանոնների խախտումներ:
Եթե այո, ապա նշել մաքսային կանոնների խախտման բնույթը:

 

3.

Ֆինանսական վճարունակությունը

3.1.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել կազմակերպության գործունեության վերջին երեք տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ` ըստ տարիների:

 

3.2.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Ներկայացնել կազմակերպության գործունեության վերջին երեք տարվա ընթացքում կազմակերպության վարկային պարտավորությունների հանրագումարն ըստ տարիների` տարեվերջի դրությամբ:
Եթե առկա են ժամկետանց վարկային պարտավորություններ, ապա ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

 

4.

Ապահովության և անվտանգության պահանջները

4.1.

Պահանջվող տեղեկատվությունը

Պատասխանը

 

Վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվե՞լ են, արդյոք, գործընկերների հետ պայմանագրերի պահանջների խախտման դեպքեր:
Եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվության միջոցներ են կիրառվել:

 

Դիմող

Ստորագրությունը

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան