Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.15/56(930) Հոդ.1222
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2012 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 32-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 344-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերն ու 1-ին կետերը «ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ» բառերով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` VII գլխով.

 

 «VII. ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշեր հատկացնելու համար տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ վարձակալության դեպքում՝ նաև վարձակալը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ է ներկայացնում`

1) դիմում.

2) համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքը.

3) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը).

4) համարանիշեր տալու և գրանցման գործողություն կատարելու համար պետական տուրքերի վճարման անդորրագրերը:

30. Դեղին հիմնագույնի համարանիշերը տրվում են սույն կարգի 29-րդ կետով սահմանված փաստաթղթերը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում:

31. Տրանսպորտային միջոցի անձնագրային տվյալների անհամապատասխանության դեպքում տրանսպորտային միջոցին դեղին հիմնագույնի համարանիշեր չեն տրվում, որի մասին 2-օրյա ժամկետում տեղեկացվում է մրցութային հանձնաժողովին` նշելով համարանիշերը չտալու պատճառները:

32. Սույն կարգի 29-րդ կետով պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից ի պահ են վերցվում տրանսպորտային միջոցի նախկին համարանիշերը, իսկ փոխարենը հատկացվում են դեղին հիմնագույնի համարանիշեր ու ժամանակավոր գրանցման կտրոն` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքում նշված ժամկետով:

33. Եթե կազմակերպության տրանսպորտային միջոցներից որևէ մեկի շահագործումը կանոնավոր ուղևորափոխադրումներում դադարեցվում է, ապա կազմակերպության հետ պայմանագիր կնքած լիազոր մարմինը դրա մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությանը` վերջինիս կողմից այդ տրանսպորտային միջոցի դեղին հիմնագույնի համարանիշերը և ժամանակավոր գրանցման կտրոնը նախկին համարանիշերով փոխարինելու համար:

34. Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու, կազմակերպության գործունեությունը դադարեցվելու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը դեղին հիմնագույնի համարանիշերն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ներկայացնում է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում` տրանսպորտային միջոցի նախկին համարանիշերի հետ փոխանակելու համար։ Վերադարձված դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման կողմից նույն օրվա ընթացքում փոխարինվում են նախկին համարանիշով` համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկատվության հիման վրա:

35. Դեղին հիմնագույնի համարանիշերով տրանսպորտային միջոցներն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում տրանսպորտային միջոցի հետ, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, նոր սեփականատիրոջը կամ վարձակալին են անցնում նաև դրանց համար տրված դեղին հիմնագույնի համարանիշերը, որի մասին ճանապարհային ոստիկանության տվյալ ստորաբաժանման կողմից կատարվում է համապատասխան գրառում:».

3) հավելվածի N 1 ցանկի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների պետական տեխնիկական զննության անցկացման և դրանց դեղին հիմնագույնի համարանիշերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 32-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 12

Երևան  

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան