ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2016 թվականի N 462-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 755-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի և հաշվետվության ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1348-Ն և N 1349-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 755-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 4-րդ կետում «բարդ ընթացակարգերով» բառերը փոխարինել «ընթացակարգով» բառով,
բ. 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պահեստային պահատվության պայմանագրով պահեստներ` պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները պահելու համար.»,
գ. 11-րդ կետի 2-րդ ենթակետում, 12-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում, 13-րդ կետում, N 2 ձևի և N 3 ձևի վերնագրերում «պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինելուղղ. «պայթուցիկ նյութերը և պայթեցման սարքավորումները» բառերով և դրանց հոլովաձևերովուղղ.,
դ. 12-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,»,
ե. 14-րդ կետում «առձեռն կամ փոստով» բառերը փոխարինել «առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:» բառերով,
զ. 19-րդ կետում «էլեկտրոնային կամ թղթային եղանակով» բառերը փոխարինել «առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,
է. N 1 ձևից հանել «և կազմակերպական-իրավական ձևը)» բառերը.
2) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) N 3 հավելվածի`
ա. աղյուսակի 1-ին սյունակիցուղղ. հանել «կազմակերպական-իրավական ձևը» բառերը,
բ. աղյուսակի 1-ին կետի 4-րդ, 5-րդ ենթակետերում և 3-րդ կետում «կամ» բառը փոխարինել «և» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 26-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. մայիսի 6
Երևան
Հավելված մայիսի 5-ի N 462-Ն որոշման |
«Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ
ՍԵՐԻԱ Ա N 000
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
Իրավաբանական անձի անվանումը կամ
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ------------------------------------------
________________________________________________________________
Գտնվելու կամ բնակության վայրը -----------------------------------------------------------
________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը
_____________________________________
________________________________________________________________
Գործողության ժամկետը` անժամկետ
Նախարար |
_____________________ |
________________________ |
Տրված է _____ _____________ 20 թ.
Կ.Տ.»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |