«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունիսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616221
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հունիսի 2016 թ. |
N 27-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) ընտրողի տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացնելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված N 1 |
______________________________________________
(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես (իմ վստահորդ)` ________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` |
_________________, (սերիա, համար) |
տրված` |
______________________________ (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
հաշվառված`______________________________________________________________________
(հաշվառման վայրը)
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
Քվեարկության օրը գտնվելու եմ (նշվում է քվեարկության օրը գտնվելու մարզը, համայնքը և վայրը)
___________________________________________________
_________________________________________________________________________________
Կից` _____________________________________________________________________________
(նշվում է «լիազորագիր» բառը` այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում)
_____________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) ________________ (ստորագրություն)
Դիմող` (լիազորված անձ)
«____» _______________ 20 թ.
Հավելված N 2 |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը`
Քաղաքացի _______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
անձը հաստատող փաստաթուղթ` |
_________________, (սերիա, համար) |
տրված` |
______________________________ (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
_________________________________________________________________________________
(նշվում է մարզի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 10 օր առաջ ընկած
ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)
ընտրողների ցուցակից և ավելացվել _____________________________________________մարզի
_________________________ համայնքի, _______________________________________ հասցեի,
թիվ _____________________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:
(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության
օրվանից 40-ից մինչև 10 օր առաջ ընկած ժամանակա-
հատվածում ստացված դիմումների դեպքում)
__________________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
____________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.