ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2016 թվականի N 1098-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորները:».
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Փաստաբանը, ինչպես նաև փաստաբանական կամ նոտարական գրասենյակի առնվազն մեկ աշխատող, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի առնվազն տասը աշխատող, մինչև որոշման N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի գործողությունների իրականացումը, պետք է անցնեն նախարարության կողմից կազմակերպված սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման վերաբերյալ դասընթաց».
3) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած օպերատորի, փաստաբանի կամ փաստաբանական գրասենյակի կողմից իրականացվելիս` գործակալություն ներկայացվող փաստաթղթերն իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է համապատասխանաբար նոտարը կամ ծառայություններ մատուցող օպերատորի լիազորված աշխատողը կամ փաստաբանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի նոյեմբերի 10-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 2 Երևան |