ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 796-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, դրանց անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1207-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետը «ազգային անվտանգության ծառայությանը» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2016 թ. օգոստոսի 2 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան