ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 392-Ա
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց., փոփ. 21.10.15 N 975-Ա)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 461-Ն որոշման 4-րդ կետը`
Հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(որոշումը լրաց., փոփ. 21.10.15 N 975-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 5 |
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«Գյուղական կարողությունների ստեղծում» ԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ծրագրերի ղեկավար խորհրդի
(վերնագիրը լրաց., փոփ. 21.10.15 N 975-Ա)
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Հ. Հովհաննիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Ղարիբյան - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) Ա. Դարբինյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) Լ. Մնացականյան - Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) Լ. Ալթունյան - «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) Հ. Թադևոսյան - «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը լրաց. 14.01.13 N 11-Ա, խմբ. 28.11.13 N 1118-Ա, 14.07.14 N 648-Ա, փոփ. 29.10.14 N 1058-Ա, լրաց., փոփ. 21.10.15 N 975-Ա, փոփ. 29.03.16 N 215-Ա, 27.04.16 N 344-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |