ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2016 թվականի N 936-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 924-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 924-Ա որոշման 4-րդ կետում «2016 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2017 թվականի ամառային զորակոչը» բառերով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Վարդանյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և երկու տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. սեպտեմբերի 8 Երևան |