ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2016 թվականի N 1286-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը.
3) որոշման 3-րդ, N 1 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետում և 22-րդ կետում «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 27-րդ և 28-րդ կետերում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 16 Երևան
վարչապետԿ. Կարապետյան