ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հունվարի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 93-րդ հոդվածում 2-րդ մասի 3-րդ կետից հանել «հրապարակային» բառը:
Հոդված 2. Օրենսգրքի 968.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «հրապարակած» բառը․
2) 5-րդ մասի «Ֆոնդի կառավարիչը» բառերը փոխարինել «Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կամ կառավարիչը (այսուհետ սույն գլխում՝ ֆոնդի կառավարիչ)» բառերով․
3) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման պայմանագրերի նկատմամբ կարող են սահմանվել այլ պահանջներ։»։
Հոդված 3. Օրենսգրքի 968.7-րդ հոդվածի 1-ին մասը «իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են» բառերից հետո լրացնել «ֆոնդի կամ» բառերով։
Հոդված 4. Օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը` ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխությանն իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Օրենքով կարող է նախատեսվել ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխման այլ կարգ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. փետրվարի 14 Երևան ՀՕ-24-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2025 թվական:
