ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2024 թվականի N 1772-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)`
1) N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
ա. 85-րդ տողի 3-րդ սյունակում «գ. Երվանդաշատի կրթահամալիր» բառերը փոխարինել «գ. Հայկավանի կրթահամալիր» բառերով,
բ. 247-րդ տողի 3-րդ սյունակում «ք. Կապանի թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «ք. Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ» բառերով,
գ. 247-րդ տողի 4-րդ սյունակում «հիմնական դպրոց» բառերը փոխարինել «միջնակարգ դպրոց» բառերով,
դ. 131-րդ և 223-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
ե. 11-րդ և 209-րդ տողերի 9-րդ սյունակը լրացնել «Ավարտված» բառով,
զ. 296-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 297-301-րդ տողերով.
« |
|
». |
2) N 2 հավելվածով սահմանված «Եզրահանգումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եզրահանգումներ
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կրթության բովանդակությանը, ժամանակակից նորմերին ու պահանջներին համապատասխան կրթական հաստատությունների նոր շենքային պայմաններ ունենալու հրամայականը՝ խիստ նպատակահարմար է դիտարկվում նոր շենքերի նախագծման ու կառուցման մոտեցման կիրառումը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է լավ կամ գերազանց: Նման դեպքերում կնախատեսվեն հիմնանորոգման, վերանորոգման, մասնակի հարդարման և/կամ անհրաժեշտ բացակայող ենթակառուցվածքների, մասնավորապես, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի մասնաշենքի կառուցման նախագծային լուծումներ:
Ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացվում են ուսումնասիրություններ՝ շենքերի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության մակարդակը պարզելու նպատակով: Նշված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք ուսումնական հաստատություններ ունեն հիմնանորոգման, վերանորոգման կամ մասնակի հարդարման կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական վիճակը գնահատվում է լավ կամ գերազանց:
Նշված միջամտությունների իրականացման, միջամտության տեսակի ընտրության նպատակով յուրաքանչյուր դպրոցում իրականացվել է կարիքների գնահատում՝ հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝
1. տանիք, ներառյալ ջերմամեկուսիչ շերտի, տանիքի կոնստրուկցիաների ամրությունը, հակահրդեհային և հակակոռոզիոն շերտերի առկայությունը, ծածկի մաշվածության մակարդակի գնահատումը և դրա բաղկացուցիչ մասերի առկայությունը,
2. դռներ, ներառյալ դրանց մաշվածության աստիճանի գնահատումը, փականների առկայությունը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը,
3. պատուհաններ, ներառյալ դրանց մաշվածության աստիճանի գնահատումը, փականների առկայությունը, ապակիների վնասվածության աստիճանը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը,
4. հատակ, ներառյալ հատակի կառուցման համար օգտագործված նյութերը և մաշվածության աստիճանի գնահատումը,
5. ջեռուցման համակարգ, ներառյալ կաթսայատան, կաթսաների, ջերմուղու, խողովակների և ջեռուցման մարտկոցների վնասվածության աստիճանը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը, ինչպես նաև դրանց ժամանակակից նյութերով պատրաստված լինելու հանգամանքը,
6. սանհանգույցներ, ներառյալ սալիկների վնասվածության գնահատումը, սանիտարական սարքերի առկայությունը, դրանց ֆունկցիոնալությունը, ինչպես նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված սանհանգույցների առկայությունը,
7. ներքին հարդարում, ներառյալ օգտագործված նյութերը և մաշվածության աստիճանը, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի ֆունկցիոնալությունը և օգտագործված նյութերը,
8. նախակրթարան, ներառյալ դրանց բացակայության պարագայում կառուցման հնարավորության գնահատումը,
9. մարզադահլիճներ և հանդիսությունների դահլիճներ, ներառյալ դրանց մաշվածությունը և հագեցվածության գնահատումը, ինչպես նաև դրանց բացակայության պարագայում նորի կառուցման հնարավորությունը,
10. գույքային հագեցվածություն, ներառյալ դասասենյակների, լաբորատոր սենյակների, մարզական, հանդիսությունների դահլիճի և վարչական մասի համար նախատեսված գույքը,
11. արտաքին տեսք և տարածքի բարեկարգում, ներառյալ շենքի/շենքերի մուտքերի և ելքերի հագեցվածությունը, այդ թվում՝ թեքահարթակների և ծածկի առկայությունը, սալվածքի առկայությունը և մաշվածության աստիճանը, արտաքին տեսքի համար օգտագործված նյութերի տեսակը և դրանց մաշվածության աստիճանը, ջրահեռացման խողովակների առկայությունը, տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, ցանկապատի առկայությունը և դրա մաշվածության աստիճանի գնահատումը, մարզադաշտի առկայությունը:
Վերոգրյալ միջամտություններն ուղղվելու են վերոշարադրյալ բաղադրիչների ամբողջական վերանորոգմանը և արդիականացմանը, ինչի արդյունքում կստեղծվեն ժամանակակից նորմերին ու պահանջներին համապատասխան կրթական հաստատությունների նոր շենքային պայմաններ:».
3) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1.-ին կետով.
«1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն N 3 հավելվածի:»:
2. Որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի N 1772-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՌՈՒՑՎՈՂ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ 300 ԴՊՐՈՑՆԵՐ»-Ի ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՂ/ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
08.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական: