ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 771-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 705-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի կառուցում» ծրագրի մասին» N 705-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «400,000,000» թիվը փոխարինել «490,000,000» թվով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 04445077) «Էյչ Վի Էյ Սի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00196667) 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված` N 03-10/2024 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներքին հարդարման և ներքին ինժեներական աշխատանքների իրականացում՝ 225,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 705-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 771-Ա որոշման |
«Հավելված ՀՀ փոխվարչապետի N 705-Ա որոշման |
«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
05.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |