ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2024 թվականի N 180-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2025թ. բյուջեն եկամտային մասով՝ 1596931,9 հազ. դրամ, ծախսային մասով՝ 1596931,9 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ՝ 0 հազ.դրամ համաձայն հավելվածի:
2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5 :
6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6 :
7. Թույլատրել համայնքի ղեկավարին 2025թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումներ կատարել 50%-ի չափով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Կողմ - 14
ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ
ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ
ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ
ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ
ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ
ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ
ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2024 թ. դեկտեմբերի 20 Խոյ համայնք, գ. Գեղակերտ |
Լ․ ՅԱՅԼՈՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և « Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով Ձեր քննարկմանն է ներկայացվում Խոյ համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը:
Խոյ համայնքի 2025 թվականի բյուջեն կազմվել է համայնքի ղեկավարի հնգամյա ծրագրի դրույթներին համապատասխան:
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
Համայնքի 2025թ. զարգացման հիմնական ուղղությունները ուղղված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը:
Հարգելի ավագանու անդամներ, բյուջեի նախագիծը կազմելիս կատարվել են վերլուծություններ` 2023 թվականի / փաստացի/, 2024թվականի/ հաստատված/ և 2025թվականի/ նախատեսված/ կանխատեսվող ցուցանիշների հետ:
Եկամուտներ/հազ. դրամ/ |
Ծախսեր/ հազ.դրամ/ | |
2023 թ. փաստացի |
1256148,1 |
1146767,5 |
2024թ. հաստատված |
1348618,7 |
1348618,7 |
2025թ. նախատեսվող |
1596931,9 |
1596931,9 |
Բյուջեի նախագիծը կազմելիս օգտագործվել են կառավարության կողմից սահմանված խորհրդական բնույթ կրող հաշվարկային նորմատիվները: Եկամուտների և ծախսերի հաշվարկման ու ներկայացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել ենթակա հիմնարկ- ձեռնարկությունների կողմից: Բյուջեի նախատեսված եկամուտները հիմնավորված են «ՀՀ բյուջետային համակարգի մասին,«Տեղական տուրքերի և վճարների» և «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
1․ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Խոյ համայնքի 2025թ. բյուջեով կանխատեսվել են եկամուտներ 1596931,9 հազար դրամ, այդ թվում՝
Խոյ համայնքի 2025թ. բյուջեով սեփական եկամուտները կանխատեսվել է 406845,0 հազար դրամ:
2025 թվականին հարկերի գծով նախատեսվել է 304000,0 հազար դրամ , որից 142000.0 հազար դրամ անշարժ գույքի հարկ և 162000.0 հազար դրամ փոխադրամիջոցների գույքահարկ: Կանխատեսման համար հիմք է հանդիսացել գույքահարկի և հողի հարկի հաշվարկման և գանձնման հաշվարկները: Գույքահարկը և հողի հարկը կանխատեսվել է հաշվի առնելով գանձելիության մակարդակը:
Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարների գծով՝ տեղական տուրքեր նախատեսվել է 10345,0 հազար դրամ:
Պաշտոնական դրամաշնորհների գծով՝ դոտացիա 1190086,9 հազար դրամ՝ հիմք «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Այլ եկամուտների գծով նախատեսվել է 92500,0 հազար դրամ:
Եկամուտները ըստ եկամտատեսակների՝ կից հատված 1-ին համապատասխան՝ կից տեղեկություններ:
2․ ԾԱԽՍԵՐ
Խոյ համայնքի 2025 թվականի բյուջեով ծախսերը նախատեսվել են՝ 1596931,9 հազար դրամ, այդ թվում՝
Ընթացիկ ծախսերի գծով՝ 1596931,9 հազար դրամ:
Խոյ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման կցվում է (հատված 2,3,6):
Ծախսերը բաշխվել են
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ 01 բաժին
Ընդամենը ծախսեր 758750,0 հազար դրամ, այդ թվում
01 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Օենսդիր և գործադիր մարմիններ» ծրագրով նախատեսվել է 693550,0 հազար դրամ, որից 693550,0 հազար դրամ ընթացիկ ծախս:
01 բաժին 6 խումբ 1 դաս՝ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 65200,0 հազար դրամ, որից ընթացիկ ծախս 65200,0 հազար դրամ:
Պաշտպանություն 02 բաժին
Ընդամենը ծախսեր 1000,0 այդ թվում
02 բաժին 2 խումբ 1 դաս՝ «Քաղաքացիական պաշտպանություն» ծրագրով նախատեսվել է 1000.0 հազար դրամ, որից 1000.0 ` հազար դրամ ընթացիկ ծախս:
Տնտեսական հարաբերություններ 04 բաժին
Ընդամենը ծախսեր 11400,0 այդ թվում
04 բաժին 2 խումբ 1 դաս՝ «Գյուղատնտեսություն» ծրագրով նախատեսվել է 10400,0 հազար դրամ:
04 բաժին 5 խումբ 1 դաս՝ «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրով նախատեսվել է 1000.0 հազար դրամ:
Բնակարանային շինարարություն եվ կոմունալ ծառայություն 06 բաժին
Ընդամենը ծախսեր 326377,0 հազար դրամ, այդ թվում
06 բաժին 6 խումբ 1 դաս՝ «Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով 326377,0 հազար դրամ ընթացիկ ծախս:
Հանգիստ, մշակույթ եվ կրոն 08 բաժին
Ընդամենը ծախսեր 170020.0 հազար դրամ, այդ թվում
08 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Հանգստի և սպորտի ծառայություններ» ծրագրով 4000.0 հազար դրամ:
08 բաժին 2 խումբ 3 դաս՝ «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» ծրագրով 153170,0 հազար դրամ:
08 բաժին 2 խումբ 4 դաս՝ «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրով 7850,0 հազար դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են համայնքային նշանակության միջոցառումների գծով ծախսերը:
08 բաժին 4 խումբ 1 դաս՝ «Երիտասարդական ծրագրեր» ծրագրով 5000.0 հազար դրամ:
Կրթություն 09 բաժին
Ընդամենը ծախսեր 170000,0, այդ թվում
09 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Նախադպրոցական կրթություն» 170000,0 հազար դրամ ընթացիկ ծախս :
Սոցիալական պաշտպանություն 10 բաժին
Ընդամենը ծախսեր 35000,0 հազար դրամ, այդ թվում
10 բաժին 7 խումբ 1 դաս՝ «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 35000,0 հազար դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են թաղման ծախսերի մասնակի հատուցման համար , սոցիալապես անապահով խավերին մասնակի օգնության համար ծախսերը: Օգնությունները տրվում են տարին մեկ անգամ ՝ համայնքի ավագանու որոշմամբ՝ քաղաքացիների դիմումների ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա:
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր 11 բաժին
Ընդամենը ծախսեր 124384,9 հազար դրամ, այդ թվում 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսվել է 124384,9 հազար դրամ:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի պահանջներով, Խոյ համայնքի ավագանուն առաջարկում եմ.
1. Հաստատել Խոյ համայնքի համայնքի 2025թ. բյուջեն
ա) վարչական բյուջեի եկամտային մասով |
- |
1596931,9 հազ. դրամ |
բ) վարչական բյուջեի ծախսային մասով |
- |
1596931,9 հազ. դրամ: |
2. Համաձայնություն տալ Խոյ համայնքի 2025թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեի հատվածներում չկանխատեսված ծախսերի և նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն:
Ես դիմում եմ համայնքի բնակչությանը, ավագանուն, համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2025 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղությամբ:
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Լ․ ՅԱՅԼՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2024 թվական:
