Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-185-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2015-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1184
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 19-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը (բացառությամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների և ապրանքների արտահանման դեպքում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի) դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 16.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «և նվազագույն հարկերը» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին, 5-րդ և 6-րդ մասերից «կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու» և «կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների» բառերը հանել.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի կիրառման իմաստով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում կատարված գործարքը կամ գործողությունը համարվում է խախտման հիմք, եթե հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել է, որ գործարքը կամ գործողությունը կատարվում է առանց սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող «Հավելված 4»-ով սահմանված վավերապայմանները բավարարող ուղեկցող փաստաթղթերի:».

3) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անփաստաթուղթ ապրանքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքը`

1) ձեռք բերող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե օրենքով սահմանված կարգով խախտումն արձանագրվելու ժամանակ հիմնավորվում է ապրանքն այլ հարկ վճարողից ձեռք բերվելու և այդ հարկ վճարողի կողմից ուղեկցող փաստաթուղթ չտրամադրվելու հանգամանքը: Սույն կետում նշված դեպքերում տուգանքը կիրառվում է անփաստաթուղթ ապրանք վաճառող հարկ վճարողի նկատմամբ.

2) ձեռք բերող հարկ վճարողի և ապրանքն առաքող կամ տեղափոխող հարկ վճարողի նկատմամբ չի կիրառվում, եթե կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով`

ա. 2015 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ (հարկային հաշիվ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում,

բ. 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում հնարավոր չի եղել դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ (այլ հաշվարկային փաստաթուղթ համարվող ուղեկցող փաստաթուղթ դուրս գրելու պարտավորության դեպքում)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված այլ ուղեկցող փաստաթղթի առկայության պարագայում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է`

1) կապի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը կապ տրամադրող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին տրամադրելու և այդ տեղեկատվությունը լիազոր մարմնի կողմից հարկային մարմնին տրամադրելու կարգը.

2) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի կողմից հրապարակելու կարգը.

3) կապի կամ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման` հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման դեպքերում այլ ուղեկցող փաստաթղթերի և կապի խափանումը վերացնելուց հետո նախկինում դուրս չգրված ուղեկցող փաստաթղթերի դուրսգրման կարգը:»:

 

Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, ինչպես նաև օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) 1.4-րդ կետի «է» ենթակետից հանել «և նվազագույն շահութահարկի կամ եկամտային հարկի» բառերը.

2) 2.1-ին կետի տասնհինգերորդ պարբերությունից հանել «, նվազագույն գումարների» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ հավելվածում՝

1) վերնագրից հանել «և գրանցման (հաշվառման)» բառերը.

2) 1-ին կետից հանել «և ուղեկցող փաստաթղթերի գրանցման (հաշվառման)» բառերը և վերջին նախադասությունը.

3) 4-րդ կետի 8-րդ ենթակետը, 6-16-րդ կետերը և ձևը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի 3-րդ կետի, 4-րդ և 5-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-185-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան