ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի ապրիլի 30-ին
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 4-րդ մասի «համապատասխանության գնահատման ընթացակարգերի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման գործընթացի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը` փորձարկման և (կամ) սերտիֆիկացման և (կամ) հայտարարագրման և (կամ) տրամաչափարկման և (կամ) տեխնիկական հսկողության իրականացման միջոցով.».
2) 17-րդ կետի «համապատասխանության գնահատման սխեմա» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման ընթացակարգ» բառերով.
3) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերով և (կամ) միջազգային և (կամ) ազգային ստանդարտներով սահմանված պահանջների կատարման ապահովումը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «և կանոնակարգվող ոլորտների» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. մայիսի 25 Երևան ՀՕ-41-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|