ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման վերաբերյալ դրույթները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. մարտի 27 Երևան ՀՕ-80-Ն |