ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին
«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասության «անձինք» բառից հետո լրացնել «փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և» բառերը:
Հոդված 2.
Օրենքի 11 հոդվածի 2-րդ կետի «երեք տարուց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն» բառերը:
Հոդված 3.
Օրենքի 20 հոդվածի`ա) 2-րդ կետից հանել «և դրանք ավարտած սպաների» բառերը.
բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր:
Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը` պայմանագրով սահմանված կարգով և չափով:».
գ) 3-րդ կետի «սպայական կազմի» բառերից հետո փակագծերում լրացնել «(այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած)» բառերը:
Հոդված 4.
Օրենքի 21 հոդվածի`ա) 1-ին կետի «գ» ենթակետը հանել.
բ) 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) սպաների համար` մինչև տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը` ոչ պակաս 3-5 տարուց.
բ) ենթասպաների համար` 3-5 տարի.
գ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի:
Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը` որպես պարտադիր զինվորական ծառայություն):»:
Հոդված 5.
Օրենքի 23 հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.«5. Կարգապահական գումարտակում և ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի) ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|