ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի հոկտեմբերի 7-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «ծառայության» բառից հետո լրացնել «և քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն)» բառերով.
2) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը և 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մասով» բառից հետո լրացնել «և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում և 16-րդ հոդվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային պաշտոնային դրույքաչափի արտադրյալն է:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «պաշտոնում նշանակված» բառերով.
2) 3-րդ մասը «արդյունքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արտամրցութային կարգով» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ մասերով.
«3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:
3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է oրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող անձը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:»:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Պաշտպանության համակարգի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում` մինչև պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «մեկ կիսամյակ և ավելի» բառերը փոխարինել «առնվազն վեց`» բառերով:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) վերջին մասի «2» թիվը փոխարինել «3» թվով.
2) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) տարերային աղետի հետևանքով քաղաքացիական ծառայողին վնաս պատճառելու,».
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) քաղաքացիական ծառայողի ամուսնության (ներառյալ` փաստական) դեպքերում:»:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը «ռեզերվում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում» բառերով:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.
«Հոդված 17.1. | Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության կարգը |
Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. հոկտեմբերի 26 Երևան ՀՕ-182-Ն
Ս. Սարգսյան