ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի ապրիլի 7-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման (կիրառման) դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման (կիրառման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին ոստիկանության մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «և դատախազին» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 29 Երևան ՀՕ-94-Ն |
|