ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է խաղաղ պայմաններում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության (շարքային կազմի զինծառայողների և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չկարգավորված մասերով), ներքին գործերի, հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ՝ պետական լիազոր մարմիններ) համակարգերում զինվորական ծառայություն անցնելու կարգը, զինծառայողներին զինվորական պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու, տեղափոխելու և գործուղելու, որակավորելու, զինվորական կոչում շնորհելու, դրանից զրկելու և վերականգնելու, արձակուրդ տրամադրելու, ծառայությունից արձակելու հետ կապված հարաբերությունները:
Ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայություն անցնելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
(նախաբանը լրաց. 11.04.03 ՀՕ-534-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-174-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Զինվորական ծառայության բովանդակությունը |
1. Զինվորական ծառայությունը զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայության հատուկ տեսակ է:
Զինծառայող են համարվում զինված ուժերում և այլ զորքերում պետական ծառայություն անցնող քաղաքացիներն ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները:
2. Զինվորական ծառայությունը ներառում է՝
1) զինվորական պաշտոնի նշանակում.
2) զինվորական կոչման շնորհում.
3) որակավորում.
4) զինվորական ծառայությունից արձակում.
5) զինծառայողի կարգավիճակով պայմանավորված այլ հանգամանքներ, որոնք սահմանվում են օրենքով:
Առաջին անգամ զինվորական ծառայություն անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում: Երդման տեքստը հաստատվում է օրենքով:
3. Զինծառայողն իրավունք չունի՝
1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.
2) լինել Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել ընտրովի կամ այլ պաշտոններ.
3) անդամակցել որևէ քաղաքական կուսակցության, կրոնական կամ արհեստակցական միության.
4) ոչ ծառայողական նպատակների համար զինված ուժերում և այլ զորքերում օգտագործել նյութական արժեքներ, տեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցներ.
5) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.
6) պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ քաղաքական կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.
7) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.
8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.
9) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Զինծառայողները չեն կարող կազմակերպել քաղաքական կուսակցություններ և կրոնական միավորումներ:
(1-ին հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-101-Ն)
Հոդված 2. | Զինվորական ծառայության իրավական կարգավորումը և զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքները |
1. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Զինծառայողներին տրվում են «Զինապարտության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքներ, երաշխիքներ ու փոխհատուցումներ:
Հոդված 3. | Զինվորական ծառայության կազմակերպումը և իրականացման սկզբունքները |
1. Զինվորական ծառայությունը կազմակերպվում է՝
1) զորակոչելու միջոցով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներին.
2) պայմանագրով՝ պահեստազորի շարքային կազմին.
3) պայմանագրով՝ ենթասպայական կազմին.
4) զորակոչի միջոցով կամ պայմանագրով՝ սպայական կազմին.
5) զորակոչի համար սահմանված կարգով՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացիներին:
2. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունն իրականացվում է օրինականության, զինծառայողների իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության, միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման, կոլեգիալ կառավարման սկզբունքներով:
(3-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 4. | Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները |
1. Զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից:
Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից:
2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը:
Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ, որն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) և կանանց զինվորական ծառայությունը:
Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները պետական լիազոր մարմնի հետ կնքում են գրավոր պայմանագիր:
Ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: (նախադասությունը հանվել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝
1) շարքային կազմի (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) համար՝ 24 ամիս.
2) առաջին խմբի պահեստազորի սպաների համար՝ 2-3 տարի:
Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:
5. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝
1) սպայական կազմի համար՝ 3-5 տարի.
2) ենթասպայական կազմի համար՝ 3-5 տարի.
3) շարքային կազմի համար՝ 2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս` պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.
4) ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):
Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:
Եթե մինչև զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:
6. Զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության և պահեստազորում գտնվելու սահմանային (առավելագույն) տարիքը հետևյալն է.
Զինվորական կոչումը |
Ժամկետային |
Պահեստազոր | ||
1-ին |
2-րդ |
3-րդ | ||
Պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ` շարքային, եֆրեյտոր |
45 |
45 |
50 |
- |
Պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կազմ`
Կրտսեր ենթասպայական կազմ կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ
Ավագ ենթասպայական կազմ ենթասպա, ավագ ենթասպա |
45
45 |
45
45 |
45
45 |
50
50 |
Սպայական կազմ Կրտսեր սպայական կազմ |
||||
|
48 |
50 |
55 |
58 |
|
||||
|
50 |
55 |
58 |
60 |
|
55 |
58 |
- |
60 |
|
||||
|
60 |
65 |
- |
68 |
|
65 |
- |
- |
70 |
Առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության ժամկետները սույն օրենքով սահմանված կարգով կարող են երկարաձգվել մինչև 5 (իսկ դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներինը՝ մինչև 10) տարի ժամկետով:
7. Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով:
(4-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 02.11.07 ՀՕ-249-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 18.11.09 ՀՕ-214-Ն, փոփ. 25.10.11 ՀՕ-267-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-38-Ն)
Հոդված 5. | Զինվորական ծառայության սկիզբը և ավարտը |
1. Զինվորական ծառայության սկիզբ համարվում է՝
1) զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների համար՝ ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը.
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիների համար՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների համար՝ տվյալ ռազմաուսումնական հաստատություններում սահմանված կարգով որպես կուրսանտ գրանցվելու օրը:
2. Զինվորական ծառայությունն ավարտված է համարվում զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու կապակցությամբ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:
3.(մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 6. | Զինվորական ծառայության ժամկետը հաշվարկելու կարգը |
1. Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի՝ ժամկետային զինծառայության ամբողջ ժամանակաշրջանը՝ անկախ ընդհատումներից: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով:
Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում սահմանվում է զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկի կարգ:
2. Զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում՝
1) ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.
2) ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.
3) զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնելու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ անկախ պատճառներից.
4) ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների (կուրսանտների) ուսման ժամանակահատվածը` պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:
Սույն մասով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ հաշվի առնելով նաև դատարանի կամ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության կամ պետական լիազոր մարմնի քննչական ծառայության առաջարկությունը:
(6-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց., փոփ. 18.11.09 ՀՕ-214-Ն, խմբ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Գ Լ ՈՒ Խ 2.
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 7. | Պայմանագիր կնքելու կարգը |
1. Պայմանագիր կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու (զինծառայողի) և պետական լիազոր մարմնի միջև՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն և սույն օրենքով սահմանված կարգով:
2. Պայմանագիր չի կարող կնքվել պահեստազորից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնած այն քաղաքացիների հետ, որոնց նկատմամբ կատարվում է հետաքննություն, նախաքննություն, դատական քննություն, ովքեր դատապարտվել են հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ ովքեր առողջական վիճակի պատճառով պիտանի չեն զինվորական ծառայության համար:
Պայմանագիր չի կարող կնքվել նաև այն քաղաքացիների հետ, ովքեր օրենքի խախտումով չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն:
3. Պայմանագրում ամրագրվում են զինվորական ծառայության ընդունվելու կամավորությունը, զինվորական ծառայություն անցնելու ժամկետը, քաղաքացու (զինծառայողի) ընդհանուր և հատուկ պարտականությունները, զինծառայողի կարգավիճակով պայմանավորված՝ նրա իրավունքների և արտոնությունների երաշխիքները, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պայմաններ:
Պայմանագրում նշվում են նաև քաղաքացու (զինծառայողի) անունը, ազգանունը, հայրանունը, զինվորական կոչումը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, գործադիր իշխանության մարմնի անվանումը և նրա անունից պայմանագիր ստորագրող անձի պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պայմանագիրն ստորագրելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
4. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարներն իրավասու են պայմանագրում նշել զինծառայողների որոշակի իրավունքներն ու պարտականությունները, որոնք կապված են ծառայության առանձնահատկությունների հետ և նախատեսված են գործող օրենսդրությամբ:
5. Պայմանագիրը կազմվում է իրավաբանական հավասար ուժ ունեցող 2 օրինակից, որոնք կողմերն ստորագրում են: Պայմանագրի օրինակները կնքվում են պետական լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերն ունեցող կնիքով:
(7-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 8. | Պայմանագրի ուժի մեջ մտնելու կարգը |
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում՝ իրավասու հրամանատարի (պետի) հրամանով հայտարարվելու օրվանից: Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առաջին օրինակը կարվում է զինծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է նրան:
(8-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն)
Հոդված 9. | Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու կարգը |
(վերնագիրը լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
1. Պայմանագրի գործողությունը դադարում է՝
1) սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` զինծառայողին զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օրը.
2) զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքելու դեպքում` նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը.
3) հետագա ծառայությունը շարունակելու համար զինծառայողին պետական լիազոր այլ մարմին տեղափոխելու դեպքում` տվյալ պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելու օրը.
4) պարտադիր զինվորական ծառայություն չանցած զինծառայողին ռազմաուսումնական հաստատությունից ազատելիս (հեռացնելիս)` ռազմաուսումնական հաստատության անձնակազմի ցուցակներից հանելու օրը:
5) (կետն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
1.1. Պայմանագրի գործողությունը կասեցվում է`
1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 5-րդ և 6-րդ կետերում նշված դեպքերում` մինչև նշված կետերով նախատեսված հանգամանքների վերանալու օրը.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինծառայողին կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտելիս` մինչև պատժի կրման ավարտի օրը:
2. Պայմանագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում առաջին օրինակում կատարվում է դադարման կամ կասեցնելու հիմքի մասին համապատասխան գրառում՝ ամսաթվի և տարեթվի նշումով:
3. Զինծառայողի ցանկությամբ այդպիսի գրառում կատարվում է նաև պայմանագրի երկրորդ օրինակում:
(9-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 10. | Առաջին պայմանագիրը կնքելու կարգը |
1. Առաջին պայմանագիրը կնքվում է՝
1) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների հետ, այդ թվում՝
- 20-40 տարեկան արական սեռի պահեստազորայինների, ներառյալ` սերժանտական դասընթաց անցնելու ցանկություն հայտնած անձանց,
- 18-40 տարեկան կանանց՝ անկախ պահեստազորում գտնվելու հանգամանքից.
2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողների հետ՝ սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ:
3) սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ` փոխադրելով ենթասպայական կազմ.
4) ռազմաուսումնական հաստատություն ընդունված նախազորակոչային տարիքի քաղաքացու կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված նախազորակոչային տարիքի քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման է նրա ծնողների (խնամակալների կամ հոգաբարձուների) համաձայնությունը:
Առանձնահատուկ դեպքերում առաջին պայմանագիրը կարող է կնքվել նաև մինչև 45 տարեկան պահեստազորայինների հետ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պարտավորությունների նախատեսումը:
3. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
4. Կին զինծառայողը պայմանագրային զինվորական ծառայության ընդունվում է, եթե կա թափուր պաշտոն, որը կարելի է համալրել իգական սեռի զինծառայողով:
Կին զինծառայողի՝ տվյալ պաշտոնն զբաղեցնելու հարցը որոշում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(10-րդ հոդվածը լրաց. 18.11.09 ՀՕ-214-Ն, լրաց., փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 11. | Առաջին պայմանագրի ժամկետը |
Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է՝
1) շարքային կազմի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի ընդունվողի համար՝ 2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.
2) ենթասպայական և սպայական կազմերի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի ընդունվողի համար՝ 3-5 տարի.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների և այնտեղ սովորողների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն).
4) պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ավարտած անձանց համար` 5 տարի.
5) սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների համար` 3 տարի:
(11-րդ հոդվածը փոփ. 02.11.07 ՀՕ-249-Ն, փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 12. | Առաջին պայմանագիրը ստորագրող մարմինները |
1. Առաջին պայմանագիրը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում է՝
1) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ կադրերը վերահսկող տեղակալը՝ ավագ սպայական կազմի զինվորական կոչմանը համապատասխանող հաստիքային զինվորական ղեկավար պաշտոնի (վարչության, առանձին բաժնի, ծառայության պետի, բրիգադի, զորամասի, առանձին գումարտակի հրամանատար) նշանակելու դեպքում.
2) համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը՝ սպայական կազմի զինվորական կոչմանը համապատասխանող այլ զինվորական պաշտոնի նշանակելու դեպքում.
3) համապատասխան պետական լիազոր մարմնի առանձին ստորաբաժանման (սկսած գնդից և ավելի բարձր) հրամանատարը՝ «ենթասպայական կազմի» զինվորական կոչմանը համապատասխանող հաստիքային պաշտոնի նշանակելու դեպքում.
4) զորամասի և առանձին գումարտակի հրամանատարը՝ շարքային կազմի զինվորական կոչմանը համապատասխանող հաստիքային պաշտոնի նշանակելու դեպքում.
5) (կետն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
6) համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը` ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթության, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունված անձանց հետ:
2. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարն իրավասու է սույն մասով նախատեսված առանձին դեպքերում սահմանել պայմանագիր ստորագրելու այլ կարգ:
Բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումին համապատասխանող հաստիքային զինվորական պաշտոնի նշանակվող սպաների հետ պայմանագիր կարող է կնքվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն:
3. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
(12-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 13. | Առաջին պայմանագիրը կնքելուց և պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքերը |
1. Առաջին պայմանագիրը կնքելուց և պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմք են՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (այլ զորքերում) թեկնածուի՝ քաղաքացիական կամ զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոն չլինելը.
2) զորամասի, զինվորական կառավարման մարմնի որակավորման հանձնաժողովի որոշմամբ այլ թեկնածուի հետ պայմանագիր կնքելը՝ մրցութային ընտրության արդյունքների հիման վրա.
3) թեկնածուի՝ անհամապատասխանությունը պայմանագրային զինվորական ծառայության պահանջներին:
Մրցութային ընտրությունը կազմակերպում և անցկացնում է համապատասխան կադրային մարմինը՝ որակավորման հանձնաժողովի անդամների մեկ երրորդի մասնակցությամբ:
2. Մերժումը ձևակերպվում է գրավոր, որն ստորագրում և կնքում է պետական լիազոր մարմնի համապատասխան իրավասու պետը: Մերժման որոշումը քաղաքացու խնդրանքով հանձնվում է նրան:
Հոդված 14. | Նոր պայմանագրի կնքումը |
1. Զինծառայողի հետ նոր պայմանագիր կնքվում է հետևյալ դեպքերում.
1) նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ).
2) պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում ռազմաուսումնական հաստատություն կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ կամ ակադեմիական կրթության, ինչպես նաև պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա (ադյունկտուրա), կլինիկական օրդինատուրա, դոկտորանտուրա ընդունվելիս և ավարտելիս (ազատվելիս)` այն դեպքերում, եթե տվյալ պահին գործող պայմանագրի մնացած ժամկետը պակաս է կնքվելիք պայմանագրով նախատեսվող ժամկետից.
3) պետական լիազոր մի մարմնից մյուսը փոխադրվելիս.
4) սահմանային տարիքի հասնելու և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնելիս:
1.1. Նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն անցած և պահեստազորում հաշվառված քաղաքացու հետ նոր պայմանագիր կնքվում է, եթե չի լրացել քաղաքացու` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետային ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:
2. (մասը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
3. Նոր պայմանագիրը պետական լիազոր մարմնի անունից ստորագրում են սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված պաշտոնատար անձինք:
4. Ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած զինծառայողը նոր պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի անունով ներկայացնում է զեկուցագիր մինչև նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը: Զինծառայողի զեկուցագիրը գրանցվում է սահմանված կարգով: Զեկուցագրերը ժամանակին ներկայացնելու գործընթացը վերահսկում է համապատասխան կադրային մարմինը:
5. Զինվորական ծառայության սահմանային տարիքի չհասած զինծառայողների հետ կնքվում է նոր պայմանագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ենթակա են վաղաժամկետ զորացրման՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքերով: Օբյեկտիվ պատճառներով (հղիություն, ծննդաբերություն և երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվել, գերի կամ պատանդ լինել և այլն) նոր պայմանագիր կնքելու հնարավորություն չունեցող և ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած (գերիներն ու պատանդները՝ անկախ դրանից) պայմանագրային զինծառայողները շարունակում են զինվորական ծառայությունը` պայմանագրային հիմունքներով: Նշված հանգամանքների վերացումից հետո՝ ծառայության վայր ներկայանալուց մեկ ամսվա ընթացքում, նրանց հետ կնքվում է նոր պայմանագիր (կամ նրանք զորացրվում են):
6. Նոր պայմանագիր չկնքող պայմանագրային զինծառայողը ներկայացվում է զորացրման (արձակման):
7. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
8. Պայմանագիր կնքելու, պայմանագրի գործողության ժամկետի, ինչպես նաև դա չկնքելու մասին որոշում է ընդունում պետական լիազոր մարմնի ղեկավարը:
9. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն` սահմանային տարիքի հասած բարձրագույն սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետը երկարաձգելու որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ յուրաքանչյուր դեպքում մեկական տարով, իսկ մյուս կազմերի զինծառայողներինը՝ նույն կարգով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 18.11.09 ՀՕ-214-Ն, խմբ., լրաց., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3.
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 15. | Զինվորական պաշտոնի նշանակելու կարգը |
1. Սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների զբաղեցրած պաշտոններն ու դրանց համապատասխանող զինվորական կոչումները նախատեսվում և սահմանվում են հատուկ հաստիքացուցակներով:
2. Զինվորական պաշտոնները բաժանվում են հրամանատարականի և ոչ հրամանատարականի:
Հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն հրամանատարական.
2) ավագ հրամանատարական.
3) միջին հրամանատարական.
4) կրտսեր հրամանատարական:
Ոչ հրամանատարական կազմի պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) բարձրագույն սպայական.
2) ավագ սպայական.
3) կրտսեր սպայական.
4) ենթասպայական.
5) շարքային:
Բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ հրամանատարական և ոչ հրամանատարական կազմերի մյուս պաշտոններինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(պարբերությունն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
3. Բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի ժամկետով զբաղեցրել է զինված ուժերի (այլ զորքերի) ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր զինվորական կոչում կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի ավագ հրամանատարական կամ բարձրագույն սպայական պաշտոնին համապատասխան պաշտոն և ունի զինված ուժերի գնդապետից ոչ ցածր համապատասխան կոչում:
Ավագ հրամանատարական կազմի պաշտոնի կարող է նշանակվել այն զինծառայողը, որը մինչև նշանակումն առնվազն 3 տարի զբաղեցրել է միջին հրամանատարական կամ ավագ սպայական (ընդհանուրի մեջ մեկ տարին միջին հրամանատարական) կազմի պաշտոն կամ մինչև նշանակումն այլ պետական մարմիններում առնվազն 3 տարի զբաղեցրել է զինված ուժերի միջին հրամանատարական կամ ավագ սպայական կազմի պաշտոնին համապատասխան պաշտոն և ունի բարձրագույն զինվորական (մասնագիտական) կրթություն:
Միջին հրամանատարական կազմի պաշտոնի կարող են նշանակվել բարձրագույն կրթությամբ կրտսեր սպայական կոչում ունեցող զինծառայողները:
Կրտսեր հրամանատարական պաշտոնների նշանակվում են ենթասպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն կրթություն ստացած շարքային կամ ենթասպայական կազմերի զինծառայողները:
Ավագ և միջին հրամանատարական կազմերի զինվորական պաշտոններում առաջխաղացումը կատարվում է որակավորման կարգով:
Այլ պետական մարմինների և զինված ուժերի ավագ և միջին հրամանատարական կամ բարձրագույն և ավագ սպայական պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Շարքային, ենթասպայական և սպայական (կրտսեր և ավագ) կազմերի զինծառայողների հաստիքային պաշտոնի նշանակումները կադրային մարմինը կատարում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
5. Զինվորական պաշտոնի նշանակվում է այն զինծառայողը, որը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին՝ հաշվի առնելով զինծառայողի համապատասխանությունը, մասնագիտական ու ծառայողական ունակությունները, հոգեբանական որակները, առողջական վիճակը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:
Որպես կանոն, զինծառայողը նշանակվում է իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող պաշտոնի՝ հաշվի առնելով ծառայողական գործունեության փորձը: Զինծառայողի՝ նոր զինվորական մասնագիտական պաշտոնի նշանակմանը պետք է նախորդի համապատասխան վերապատրաստումը:
Ավագ և միջին հրամանատարական կազմերի պաշտոններ զբաղեցնող զինծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում:
6. Ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա ընդունված կամ 6 ամիսը գերազանցող ժամկետով Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական հաստատությունում վերապատրաստում անցնող զինծառայողներն ազատվում են նախկինում զբաղեցրած պաշտոնից և համապատասխանաբար նշանակվում կուրսանտի, ունկնդրի կամ նշված ուսումնական հաստատության սովորողի համար նախատեսված այլ զինվորական պաշտոնի:
7. Ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա չընդունված զինծառայողը վերադառնում է նախկին ծառայության վայր և նշանակվում մինչ ուսման գործուղվելն զբաղեցրած պաշտոնին:
8. Ռազմաուսումնական հաստատություններ, համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա, կլինիկական օրդինատուրա ավարտած զինծառայողը նշանակվում է իր կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված զինվորական պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նախկինում զբաղեցրածից ոչ ցածր պաշտոնի:
(15-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-273-Ն, խմբ., լրաց. 22.05.08 ՀՕ-43-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 16. | Զինվորական պաշտոնի նշանակելու պայմանները |
1. Զինվորական պաշտոնի նշանակելիս պահպանվում են հետևյալ պայմանները.
1) շարքայիններով, սերժանտներով, ավագներով, ենթասպաներով և սպաներով համալրման ենթակա զինվորական պաշտոնների նշանակվում են համապատասխան կազմերի զինծառայողներ: Ենթասպայական և սպայական պաշտոնների համալրումն ստորադաս կազմերի զինծառայողներով թույլատրվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով.
2) կադրային մարմնի տրամադրության տակ գտնվող զինծառայողները պաշտոնի նշանակվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի, սակայն ընտրած զինվորական մասնագիտությանը ոչ պիտանի ճանաչված զինծառայողը, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածի, իր համաձայնությամբ նշանակվում է այլ պաշտոնի (որով սահմանված պարտականությունները կարող է կատարել) կամ զորացրվում է.
4) եթե զինծառայողին չի տրվում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն, նա նշանակվում է այդպիսի թույլտվություն չպահանջող պաշտոնի կամ զորացրվում է.
5) միմյանց հետ մերձավոր ազգակցական կապ ունեցող զինծառայողներին (պապ, տատ, հայր, մայր, ամուսին, կին, հարազատ եղբայր, քույր) չի թույլատրվում ծառայել միևնույն զորամասում (զինվորական կառավարման մարմնում), եթե նրանցից մեկն անմիջականորեն ենթակա է մյուսին կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վերահսկվում է նրա կողմից.
6) զինծառայողները, բացառությամբ բարձրագույն սպայական կազմի, պաշտոնի նշանակվում են անձնակազմին վերաբերող հրամաններով, որն արձակում է տվյալ զինվորական պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պետը.
7) հաստիքով նախատեսված սպայական պաշտոնները, որպես կանոն, համալրվում են բարձրագույն ռազմական կամ քաղաքացիական կրթություն ունեցող զինծառայողներով:
2. Զինծառայողը կարող է նշանակվել առաջին պաշտոնի, բարձր պաշտոնի, հավասար պաշտոնի և ցածր պաշտոնի:
Զինվորական պաշտոնը համարվում է բարձր, եթե հաստիքով նախատեսված զինվորական կոչումը բարձր է նախկին պաշտոնի զինվորական կոչումից, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի բարձր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը:
Զինվորական պաշտոնը համարվում է հավասար, եթե նախկին և նոր հաստիքային պաշտոններին համապատասխանում են նույն զինվորական կոչումն ու պաշտոնային դրույքը:
Զինվորական պաշտոնը համարվում է ցածր, եթե այդ հաստիքով նախատեսված զինվորական կոչումն ավելի ցածր է զինծառայողի նախկին պաշտոնի զինվորական կոչումից, իսկ դրանց հավասարության դեպքում՝ ավելի ցածր պաշտոնային դրույքով զինվորական պաշտոնը:
(16-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)
Հոդված 17. | Բարձր պաշտոնի նշանակումը |
1. Զինծառայողը նշանակվում է բարձր պաշտոնի՝
1) ծառայության մեջ առաջխաղացման կարգով (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
2) մրցույթի կամ որակավորման արդյունքներով (պայմանագրային զինծառայողը).
3) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ:
Մրցութային կարգով նշանակման ենթակա պաշտոնների ցանկը, նշանակման կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմինը:
2. Բարձր պաշտոնի նշանակելիս նախապատվությունը տրվում է ծառայողական պարտականությունները կատարելիս մասնագիտական խոր իմացությամբ և կազմակերպչական առավել ունակություններով աչքի ընկած զինծառայողներին՝ որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելու համար կամ, կազմակերպչական-հաստիքային միջոցառումների հետ կապված, նախկինում ցածր պաշտոնի փոխադրված զինծառայողներին:
3. Դատարանի օրինական` ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտված և պատիժը պայմանականորեն չկիրառած զինծառայողը չի կարող բարձր պաշտոնի նշանակվել մինչև սահմանված փորձաշրջանի ավարտը, իսկ ազատազրկման հետ չկապված պատժի դատապարտված զինծառայողը` մինչև դատվածությունը հանելը կամ մարելը:
(17-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 18. | Հավասար պաշտոնի նշանակումը |
Զինծառայողը նշանակվում է հավասար պաշտոնի՝
1) ծառայողական անհրաժեշտությունից (այդ թվում՝ ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից) ելնելով.
2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
3) (կետը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
4) ընտանեկան պայմաններից ելնելով (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).
5) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
6) մրցույթի արդյունքներից ելնելով (պայմանագրային զինծառայողը):
(18-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)
Հոդված 19. | Ցածր պաշտոնի նշանակումը |
1. Զինծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել բարձր կամ հավասար պաշտոնի (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
2) ընտանեկան պայմաններից ելնելով (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).
3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն (պայմանագրային զինծառայողը՝ իր համաձայնությամբ).
4) անձնական խնդրանքով (պայմանագրային զինծառայողը).
5) «պաշտոնի իջեցում» կամ «զինվորական կոչման մեկ աստիճանով իջեցում» կարգապահական տույժեր ստանալու դեպքում, ինչպես նաև, եթե «նախազգուշացում ծառայողական ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժ ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ենթասպան կամ սպան չի ուղղվել՝ օրինակելիորեն կատարելով զինվորական պարտքը.
6) եթե դատարանի դատավճռով դատապարտվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատժի.
6.1) որակավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում:
2. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված զինծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել տույժը հանելուց հետո:
3. Կին զինծառայողը հղիության շրջանում իր ցանկությամբ նշանակվում է ծառայության ավելի դյուրին պայմաններ ունեցող պաշտոնի՝ բժշկական եզրակացության համաձայն: Այդպիսի դեպքերում պահպանվում է նախկինում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
Մինչև երկու տարեկան երեխա ունեցող կին զինծառայողը, եթե չի կարողանում կատարել իր ծառայողական պարտականությունները, նշանակվում է այլ զինվորական պաշտոնի՝ մինչ նշանակումն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի պահպանմամբ:
4. (մասը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(19-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-158-Ն)
Հոդված 20. | Պաշտոնի և պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը |
1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ զինծառայողը կարող է նշանակվել հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի կամ այդ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝
1) թափուր (ազատ) զինվորական պաշտոնի՝ իր համաձայնությամբ (պաշտոնի ժամանակավոր կատարում).
2) զինվորական պաշտոնն զբաղեցնող զինծառայողի ժամանակավոր բացակայության կամ պաշտոնից հեռացվելու դեպքում (պարտականությունների ժամանակավոր կատարում):
2. Ժամանակավոր զբաղեցվող պաշտոնի կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անընդմեջ տևողությունը չպետք է գերազանցի հետևյալ ժամկետները.
1) 6 ամիս՝ թափուր պաշտոնի պարտականությունների կատարումը.
2) 4 ամիս՝ զբաղեցված պաշտոնի պարտականությունների կատարումը (բացառությամբ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների կատարման դեպքի):
Զինծառայողն իր համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում պահեստազորից զորակոչված քաղաքացին նշանակվում է պաշտոնի պարտականությունների կատարող՝ պաշտոնն զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:
3. Զինծառայողին ժամանակավորապես պաշտոնի նշանակում և պաշտոնեական պարտականությունների կատարումից ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):
Թափուր պաշտոնի կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված զինծառայողին վճարվում են տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձը:
4. Թափուր և զբաղեցված պաշտոնների պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են՝
1) շարքայիններ, սերժանտներ և ավագներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչումներ.
2) ենթասպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ ենթասպայական կազմի և կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ.
3) կրտսեր սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են կրտսեր և ավագ սպայական կազմի զինվորական կոչումներ.
4) ավագ սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են ավագ և բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ.
5) բարձրագույն սպաներ՝ այն զինվորական պաշտոններին, որոնց համար հաստիքով նախատեսված են բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումներ:
(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-158-Ն)
Հոդված 21. | Կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը |
1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ, միայն հետևյալ դեպքերում.
1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ կամ որակավորման արդյունքներով կամ իր պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում զինվորական պաշտոնից ազատվելիս՝ 2 ամսից ոչ ավելի.
2) զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս, ինչպես նաև նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի ժամկետը լրանալը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.
2.1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում` պատժի կրման ամբողջ ժամկետով.
3) ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս՝ մինչև բուժման ավարտը (ներառյալ՝ արձակումը ձևակերպելու ժամկետը), բայց ռազմաբժշկական փորձաքննության կանոնադրությամբ սահմանված ժամկետից ոչ ավելի.
4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելիս (և ընդհակառակը)՝ 3 ամսից ոչ ավելի.
5) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս՝ մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.
6) գերության մեջ գտնվելիս՝ մինչև ազատվելը.
7) հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս՝ մինչև արձակուրդի ավարտը.
8) ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս կամ նշված հաստատությունից հեռացվելիս կամ վերադառնալիս՝ 2 ամսից ոչ ավելի:
2. Կադրային մարմնի տրամադրության տակ թողնելու կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(21-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-27-Ն, 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 22. | Զինվորական պաշտոնից ազատելը |
1. Զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է`
1) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում.
2) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում.
3) զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում:
2. Զինվորական պաշտոնից զինծառայողին ազատում է տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը):
(22-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 23. | Զինծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխելու և գործուղելու կարգը |
1. Զինծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում (փոխադրվում) է հետևյալ դեպքերում.
1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
2) առաջխաղացման կարգով.
3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
4) ընտանեկան դրության բերմամբ (պայմանագրային զինծառայողը՝ իր խնդրանքով).
5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
6) պլանային փոխարինման կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը).
7) ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու կապակցությամբ.
8) ռազմաուսումնական հաստատությունից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), դոկտորանտուրայից հեռացվելու պատճառով.
9) եթե կատարած հանցագործության համար նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու սահմանափակման հետ կապված պատիժ և նրան չի կարելի թողնել զինծառայողներին ղեկավարելու հետ կապված պաշտոնի:
2. Պայմանագրային զինծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց զինծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, անչափահաս, մինչև 23 տարեկան՝ սովորող, հաշմանդամ երեխա, խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է:
3. Պայմանագրային զինծառայողը ծառայության նոր վայր փոխադրվում է նաև առաջխաղացման կարգով՝ իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ:
4. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողին ծառայության նոր վայր փոխադրում են առանց նրա համաձայնության:
5. Պայմանագրային զինծառայողի՝ ընտանեկան դրության բերմամբ ծառայության նոր վայր փոխադրումը կատարվում է՝
1) սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ.
2) բնակության վայրի պետական բժշկական-սոցիալական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն՝ առանձին ապրող հոր, մոր, քրոջ, եղբոր, պապի, տատի, որդեգրողի մշտական կողմնակի խնամքի անհրաժեշտությունից ելնելով:
6. Պայմանագրային զինծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր փոխադրելու դեպքում միաժամանակ որոշում է կայացվում նշված բնակավայր փոխադրել նաև ամուսնուն (կնոջը), եթե փոխվում է ընտանիքի բնակության վայրը: Եթե հնարավոր չէ զինծառայող ամուսիններին միաժամանակ նշանակել զինվորական պաշտոնների, կամ եթե նրանցից մեկը չի զորացրվում, ապա ծառայության նոր վայր փոխադրումը չի կատարվում:
7. Զինծառայողը ծառայության նոր վայր մեկնում է գործերն ու պաշտոնը հանձնելուց հետո՝ փոխադրման հրամանն ստանալու օրվանից ոչ ուշ՝ 15-օրյա ժամկետում, բացառությամբ արձակուրդում, գործուղման կամ բուժման մեջ գտնվելու դեպքի:
8. Զինծառայողների ուսման կամ ծառայության, ինչպես նաև ծառայողական գործուղումներն իրականացվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով:
9. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
10. (մասը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(23-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 24. | Պլանային փոխարինման կարգով տեղափոխումը |
1. Պլանային փոխարինման կարգով տեղափոխման ենթակա են հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայող զինծառայողները:
Վերը նշված պայմաններում ծառայության տևողությունը և զինծառայողների փոխարինման կարգը որոշում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Զինծառայողների պլանային փոխարինման կազմակերպման և անցկացման մասին որոշում ընդունում է համապատասխան պետական լիազոր մարմինը:
2. Զինծառայողների պլանային փոխարինումն իրականացվում է մինչև ծառայության սահմանված ժամկետի ավարտը: Տեղափոխվող զինծառայողները չեն օգտվում հետագա ծառայության վայրն ընտրելու իրավունքից: Նրանք նշանակվում են հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի՝ համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ:
3. Զինծառայողը կարող է հրաժարվել պլանային փոխարինումից և շարունակել ծառայությունը հատուկ կամ կլիմայական ծանր պայմաններում, որի դեպքում ծառայության լրացուցիչ ժամկետը սահմանվում է նրա համաձայնությամբ՝ մեկ տարուց ոչ պակաս:
4. Պլանային փոխարինման կարգով՝ հատուկ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող վայրերում զինծառայողին նշանակում են բարձր զինվորական պաշտոնի՝ իր համաձայնությամբ, հավասար պաշտոնի՝ առանց համաձայնեցման, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Տեղափոխությունը կարող է կատարվել ծառայության (պայմանագրի) ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ տարի, ինչպես նաև զինծառայողի՝ սահմանային տարիքի հասնելուց ոչ ուշ, քան 3 տարի առաջ:
5. Չի թույլատրվում զինծառայողին, առանց իր համաձայնության, հատուկ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող վայր ծառայության կրկին տեղափոխելը:
Հոդված 25. | Զինծառայողներին պետական լիազոր այլ մարմիններ տեղափոխելը |
1. Զինծառայողը կարող է տեղափոխվել հետագա ծառայությունը շարունակելու՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պետական լիազոր այլ մարմին.
2) պետական լիազոր այլ մարմնից Հայաստանի Հանրապետության զինված ուժեր.
3) պետական լիազոր մի մարմնից պետական լիազոր այլ մարմին:
Զինծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր համապատասխան մարմինների հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Պայմանագրային զինծառայողի՝ վերը նշված կարգով տեղափոխությունը կատարվում է նրա խնդրանքով կամ համաձայնությամբ:
2. Սպայական և ենթասպայական կազմերի տեղափոխությունը ձևակերպվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի, իսկ շարքային կազմինը՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ կադրային աշխատանքները համակարգող (կամ համապատասխան) տեղակալի հրամանով:
3. Տեղափոխվող զինծառայողի անունը հանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (պետական լիազոր այլ մարմնի) անձնակազմի ցուցակներից և գրանցվում պետական լիազոր այլ մարմնում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերում): Ընդ որում, մինչև պետական լիազոր համապատասխան մարմնի (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի) անձնակազմի ցուցակներում գրանցվելու օրը, նա համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (պետական լիազոր այլ մարմնի) զինծառայող:
4. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
4.1. Սույն օրենքի և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերից փրկարար ծառայություն կարող են տեղափոխվել զինծառայողներ, իսկ փրկարար ծառայությունից Հայաստանի Հանրապետության զինված ուժեր` փրկարարական ծառայողներ:
(25-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-306-Ն, փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 26. | Զինծառայողների գործուղման կարգը և զինվորական ծառայության անցման առանձնահատկությունները |
1. Սպայական և ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողները գործուղվում են պետական մարմիններ, կազմակերպություններ, հիմնարկներ և ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ կազմակերպություններ)՝ հետագա ծառայությունը շարունակելու օրենքով սահմանված կարգով:
2. Սպաներին և ենթասպաներին գործուղում են նրանց համաձայնությամբ՝ համապատասխան կազմակերպության հարցման հիման վրա: Նշված զինծառայողներն այդ դեպքում ազատվում են զբաղեցրած պաշտոնից:
Գործուղված սպաների և ենթասպաների հետ նոր պայմանագիր կնքում է պետական լիազոր մարմնի կադրային մարմնի ղեկավարը: Ընդ որում, զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած սպաների և ենթասպաների հետ նոր պայմանագիր կնքվում է՝ հաշվի առնելով այն կազմակերպության ղեկավարի կարծիքը, որտեղ գործուղվել են:
3. Գործուղված սպայի և ենթասպայի զինվորական կոչման շնորհումը, զինվորական ծառայությունից արձակումը, շքանշաններով և մեդալներով պարգևատրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ այն կազմակերպության ներկայացմամբ, որտեղ գործուղվել են, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գործուղող և ընդունող մարմինների համատեղ ներկայացմամբ:
4. Զբաղեցրած պաշտոնից ազատված՝ կազմակերպություններ գործուղված սպաներն ու ենթասպաներն ուղարկվում են գործուղող մարմին՝ նրանց հետագա զինվորական ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Զինվորական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած սպան և ենթասպան արձակվում են զինվորական ծառայության զբաղեցրած պաշտոնից՝ առանց զինվորական պաշտոնի նշանակվելու:
Գործուղված սպան, ենթասպան զինվորական ծառայությունից արձակվում են անմիջականորեն տվյալ կազմակերպությունից՝ զինվորական ծառայության սահմանային տարիքի հասնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Նշված զինծառայողների զինվորական ծառայության ավարտի օր համարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերից (պետական լիազոր այլ մարմնից) արձակվելու օրը:
Գ Լ ՈՒ Խ 4.
ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Հոդված 27. | Որակավորման նպատակը, կազմակերպման և անցկացման կարգը |
1. Պայմանագրային և պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողների ճիշտ ընտրության, մասնագիտական ունակությունների բազմակողմանի և օբյեկտիվ գնահատման, զբաղեցրած զինվորական պաշտոնին համապատասխանելու և առաջխաղացման հեռանկարը որոշելու, ինչպես նաև պահեստազորում գտնվող քաղաքացիներին նախորոշելու նպատակով կատարվում է որակավորում:
2. Որակավորման կազմակերպման և անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը:
3. Պայմանագրային զինծառայողը որակավորվում է պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ, բայց զինվորական ծառայության յուրաքանչյուր 5 տարվա ընթացքում՝ առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա կամ կլինիկական օրդինատուրա ավարտելիս:
Զինծառայողին բարձր պաշտոնի նշանակելու, պաշտոնն իջեցնելու, ուսման ուղարկելու, պետական պարգևով պարգևատրելու, վաղաժամկետ կամ զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճանով բարձր զինվորական կոչում շնորհելու դեպքերում անցկացվում է արտահերթ որակավորում և հանձնաժողովի կարծիքը գրառվում է ներկայացման (պարգևատրման) թերթիկի վրա:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սպաների որակավորումն անցկացվում է պահեստազոր արձակելիս կամ նրանց հետ պայմանագիր կնքելիս:
4. Որակավորման թերթիկը կազմում է զինծառայողին որակավորող սպայական կազմի անմիջական (ուղղակի) պետը:
Զինծառայողը պետք է ծանոթանա որակավորման բովանդակությանը և ստորագրի հաստատված որակավորման թերթիկի համապատասխան մասում:
5. Զինծառայողին որակավորող հրամանատարը (պետը) պարտավոր է՝
1) բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնահատել որակավորվող զինծառայողի գործնական ու անհատական հատկանիշները.
2) կազմել զինծառայողի որակավորման եզրահանգումների տեքստը.
3) որակավորման թերթիկի բոլոր օրինակները ներկայացնել հաստատող մարմին՝ եզրակացության և հաստատման համար:
6. Որակավորվող զինծառայողի գործնական և անհատական հատկանիշներն ուսումնասիրող հրամանատարը (պետը) պարտավոր է՝
1) վերլուծել և գնահատել զինծառայողի պաշտոնեական պարտականությունների կատարման գծով աշխատանքային ստույգ ցուցանիշները, ենթակա զորամասի (ստորաբաժանման) կամ վստահված տեղամասի գործերի վիճակը.
2) որակավորվող զինծառայողի հետ անցկացնել անհատական զրույց՝ զինվորական ծառայության, մասնագիտական պատրաստության կատարելագործման, աշխատանքի ազդակների և մեթոդների վերաբերյալ.
3) որակավորվող զինծառայողին տալ անհրաժեշտ խորհուրդներ և հանձնարարականներ՝ թերությունները վերացնելու, անհատական պատրաստության, ծառայողական և պաշտոնեական պարտականությունների արդյունավետ կատարման վերաբերյալ:
7. Հրամանատարները (պետերը) անձնական պատասխանատվություն են կրում որակավորման օբյեկտիվության, հետևությունների և հանձնարարականների հիմնավորվածության համար:
8. Անմիջական պետերը պարտավոր են ապահովել որակավորման հետևությունների իրականացումը, ենթականերից պահանջել վերացնելու թերությունները և այդ գործում օժանդակել նրանց, կանխել չհիմնավորված ձգձգումները՝ օրինակելի զինծառայողներին բարձր պաշտոնի նշանակելիս:
9. Որակավորման անցկացման կարգը և արդյունքները կարելի է բողոքարկել վերադաս հրամանատարին (պետին)՝ արդյունքները հայտարարելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Բողոքը հիմնավորելու դեպքում որակավորման թերթիկում կատարվում է համապատասխան փոփոխություն, կամ լրացվում է նոր թերթիկ:
(27-րդ հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 28. | Որակավորման հանձնաժողովները |
1. Որակավորում անցկացնելու համար զորամասերում և զինվորական կառավարման մարմիններում (սկսած առանձին գումարտակից և ավելի բարձր) ստեղծվում են որակավորման հանձնաժողովներ:
Որակավորման հանձնաժողովները ենթարկվում են դրանք կազմավորող հրամանատարներին (պետերին):
2. Որակավորման հանձնաժողովի կազմը հայտարարվում է համապատասխան հրամանատարի (պետի) հրամանով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հրամանատարի առաջին տեղակալը (նախագահ), հրամանատարի տեղակալները, կադրային, համալրման և դաստիարակչական աշխատանքի գծով ներկայացուցիչները (անդամներ) և քարտուղարը (զորամասի սպաներից):
3. Որակավորման հանձնաժողովի նիստում քննարկվում են՝
1) զինծառայողի որակավորման արդյունքները.
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու մասին դիմումները.
3) զինվորական պաշտոնի նշանակվելիք թեկնածությունները, ինչպես նաև նոր պայմանագիր կնքելու նպատակահարմարությունը (այդ թվում՝ զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած զինծառայողների հետ).
4) ուսման ուղարկվող թեկնածուների հարցը.
5) զինծառայողների և զորամասերի (զինվորական կառավարման մարմինների) քաղաքացիական անձնակազմին պետական և գերատեսչական պարգևներով պարգևատրելու ներկայացումները.
6) վաղաժամկետ և զբաղեցրած հաստիքային զինվորական պաշտոնից մեկ աստիճանով բարձր զինվորական կոչում շնորհելու ներկայացումները.
7) այլ հարցեր, որոնց լուծման համար սույն օրենքով և այլ նորմատիվ ակտերով պահանջվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությունը.
8) զինվորական ծառայության անցնելու հետ կապված այլ հարցեր՝ հրամանատարի (պետի) որոշմամբ:
4. Բոլոր քննարկված հարցերի վերաբերյալ որակավորման հանձնաժողովը կազմում է գրավոր եզրակացություն՝ հրամանատարի (պետի) որոշմանը ներկայացնելու համար:
5. Պետական լիազոր մարմնում ստեղծվում է կենտրոնական որակավորման հանձնաժողով:
Կենտրոնական որակավորման հանձնաժողովի աշխատակարգը, կազմը և խնդիրները որոշում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 5.
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 29. | Զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը |
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերն ու զինվորական կոչումները.
Զինծառայողների կազմեր |
Զինվորական կոչումներ |
Շարքային |
շարքային եֆրեյտոր |
Ենթասպայական |
|
կրտսեր ենթասպաներ |
կրտսեր սերժանտ սերժանտ ավագ սերժանտ ավագ |
ավագ ենթասպաներ |
ենթասպա ավագ ենթասպա |
Սպայական | |
կրտսեր սպաներ | լեյտենանտ ավագ լեյտենանտ կապիտան |
ավագ սպաներ | մայոր փոխգնդապետ գնդապետ |
բարձրագույն սպաներ | գեներալ-մայոր գեներալ-լեյտենանտ գեներալ-գնդապետ բանակի գեներալ |
2. Ավիացիայի (միայն բարձրագույն սպայական կազմինը), արդարադատության, բժշկական ծառայության զինվորական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «ավիացիայի», «արդարադատության», «բժշկական ծառայության» բառերը:
3. Պահեստազորային և պաշտոնաթող քաղաքացիների զինվորական կոչումներին ավելացվում են «պահեստազորի» և «պաշտոնաթող» բառերը:
4. Զինծառայողներին և զինապարտներին զինվորական կոչում շնորհվում է՝ հաշվի առնելով նրանց ռազմական և մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:
5. Զինծառայողին զինվորական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է առաջին (սկզբնական) և հերթական: Սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
6. Զինվորական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
7. Պայմանագրային զինծառայողների զինվորական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով՝ տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) որոշմամբ՝ որպես կարգապահական տույժ: Պայմանագրային զինծառայողները զինվորական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով, բարձրագույն սպաները զինվորական կոչումից կարող են զրկվել նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, իսկ մյուս զինծառայողները՝ համապատասխան պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
Պարտադիր զինծառայողների զինվորական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
8. Բարձրագույն սպաների զինվորական կոչումը վերականգնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, մյուս զինծառայողների զինվորական կոչումը վերականգնվում է պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
(29-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 30. | Առաջին զինվորական կոչումը |
Առաջին զինվորական կոչում են՝
1) սպայական կազմի համար՝ «լեյտենանտը».
2) ենթասպայական կազմի համար` «կրտսեր սերժանտը».
3) շարքային կազմի համար՝ «շարքայինը»:
(30-րդ հոդվածը փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 31. | «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը |
«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝
1) ռազմաուսումնական հաստատություններ կամ սպայական դասընթաց ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին.
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3) սպայական պաշտոնի նշանակված ենթասպայական կազմի զինծառայողներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
4) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և սպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), որոնք ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.
5) 5 և ավելի տարի, ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող, դրական բնութագրվող ենթասպայական կազմի զինծառայողներին՝ զորացրվելու դեպքում.
6) բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.
7) (կետը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(31-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 18.11.09 ՀՕ-214-Ն, լրաց., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 32. | «Կրտսեր լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելը |
(հոդվածը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
Հոդված 33. | «Ենթասպա» և «ավագ ենթասպա» զինվորական կոչումներ շնորհելը |
(վերնագիրը փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է՝
1) ենթասպաների դպրոց ավարտած քաղաքացիներին (զինծառայողներին).
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), ովքեր ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից միջնակարգ կրթություն և «ավագ» զինվորական կոչում:
2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են 5 և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում:
«Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում՝ 10 և ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
(33-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 33.1. |
«Կրտսեր սերժանտ», «սերժանտ», «ավագ սերժանտ» և «ավագ» զինվորական կոչումներ շնորհելը |
1. «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած, ինչպես նաև խրախուսման կարգով` բարեխիղճ և ծառայության բարձր ցուցանիշներ ունեցող զինծառայողներին:
2. «Սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «կրտսեր սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
3. «Ավագ սերժանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և համապատասխան ուսումնական հավաքներ անցած կամ սերժանտական դասընթաց ավարտած զինծառայողներին, ինչպես նաև «սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ սերժանտ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
4. «Ավագ» զինվորական կոչում շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող այն զինծառայողներին, որոնց զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է «ավագ» և դրանից բարձր զինվորական կոչմանը, ու լրացել է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետը:
(33.1-ին հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 34. | «Շարքային» զինվորական կոչում շնորհելը |
1. «Շարքային» զինվորական կոչում շնորհվում է՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված քաղաքացիներին՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.
2) զինվորական կոչում չունեցող և պահեստազոր փոխադրվող քաղաքացիներին՝ պահեստազորում հաշվառելիս.
3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին՝ որպես կուրսանտ գրանցելիս.
4) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և զինվորական կոչում չունեցող քաղաքացիներին՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս:
1.1. «Եֆրեյտոր» զինվորական կոչում շնորհվում է «շարքային» զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` որպես խրախուսանք:
2. Ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի համակարգում զինվորական ծառայություն անցած կամ անցնող և հատուկ կոչում ունեցող քաղաքացիներին հատուկ կոչմանը համարժեք զինվորական կոչում կարող է շնորհվել որակավորման կարգով:
(34-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 35. | «Եֆրեյտոր» և «Կրտսեր սերժանտ» զինվորական կոչումներ շնորհելը |
(հոդվածն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 36. | Հերթական զինվորական կոչում շնորհելը |
1. Հերթական զինվորական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե զինծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնին համապատասխանում է շնորհվող զինվորական կոչմանը հավասար կամ բարձր զինվորական կոչում:
Հերթական զինվորական կոչումը շնորհվում է նախորդ զինվորական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:
2. Բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր և դոկտորանտ սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական զինվորական կոչումը համապատասխանում է մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված զինվորական կոչմանը:
Տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետն անցած ունկնդիրներին, ադյունկտին (ասպիրանտին), օրդինատորին և դոկտորանտին պետական լիազոր մարմնի ղեկավարը բացառության կարգով կարող է շնորհել մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ ուսման առաջադիմության և գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
3. Հերթական զինվորական կոչումը վաղաժամկետ շնորհվում է զինվորական ծառայության կազմակերպման և կարգապահության ամրապնդման գործում նշանակալի անձնական ներդրման համար, բայց ոչ բարձր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար սահմանված զինվորական կոչումից:
Զինվորական կոչումը կրելու ժամկետը լրացած և հատուկ անձնական վաստակ ունեցող զինծառայողներին կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսվածից մեկ աստիճան բարձր զինվորական կոչում՝ մինչև «փոխգնդապետը» ներառյալ, նաև մինչև «գնդապետը» ներառյալ՝ նրան պահեստ արձակելով:
4. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի դատապարտվելու և պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու կամ ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածները չեն հաշվարկվում զինվորական կոչումով ծառայության կրման ժամկետում: Սույն մասում նշված, ինչպես նաև կարգապահական տույժ ստացած լինելու ժամանակահատվածներում զինծառայողին չի շնորհվում հերթական զինվորական կոչում:
(36-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 37. | Հերթական զինվորական կոչում շնորհելու կարգը |
1. Ենթասպայական և սպայական կազմերի զինվորական կոչումով ծառայություն անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
1) կրտսեր սերժանտ` 2 տարի.
2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 3 տարի.
3) ենթասպա` 4 տարի.
4) ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.
5) (կետը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
6) լեյտենանտ, ավագ լեյտենանտ՝ 2 տարի.
7) կապիտան՝ 3 տարի.
8) մայոր՝ 3 տարի.
9) փոխգնդապետ՝ 4 տարի:
«Գնդապետ» և ավելի բարձր զինվորական կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
2. Տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է զինվորական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում՝
1) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճված քրեական գործերով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածները.
2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը՝ մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:
(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 38. | Զինվորական կոչում շնորհող մարմինները |
1. Զինծառայողին զինվորական կոչում շնորհում են՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչումները.
2) պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ ավագ և սկզբնական (առաջին) սպայական զինվորական կոչումները.
3) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` մյուս սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինվորական կոչումները:
2. Վաղաժամկետ, զբաղեցրած զինվորական պաշտոնով նախատեսված զինվորական կոչումից, մինչև «գնդապետը» ներառյալ, մեկ աստիճան բարձր, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), դոկտորանտուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորող զինծառայողին զինվորական կոչում՝ մինչև «գնդապետը» ներառյալ, շնորհում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
(38-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 39. | Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին հերթական զինվորական կոչման ներկայացնելու ժամկետները |
(վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)
1. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները հերթական զինվորական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և նոր ծառայության վայրում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո.
Զինվորական կոչումը |
Պահեստազորից |
Պետական լիազոր այլ մարմիններից |
Ավագ լեյտենանտից՝ կապիտանը ներառյալ |
6 ամիս |
3 ամիս |
Մայորից՝ գնդապետը ներառյալ |
1 տարի |
6 ամիս |
2. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) սպաների՝ տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակը:
(39-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 40. | Պահեստազորում գտնվող քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհելը |
1. Պահեստազորում գտնվող քաղաքացիներին հերթական զինվորական կոչում շնորհվում է զինվորական հավաքներին մասնակցելուց և ստուգարքներ հանձնելուց հետո՝ հավաքները ղեկավարող պաշտոնատար անձի ներկայացմամբ:
2. Պահեստազորի զինվորական կոչումները շնորհում են՝
1) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարը՝ շարքային կազմին և կրտսեր ենթասպայական կազմին.
2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի՝ կադրերը վերահսկող տեղակալը՝ ավագ ենթասպայական կազմին և կրտսեր սպաներին.
3) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը՝ ավագ սպաներին և պահեստազորում սկզբնական սպայական կոչում ստացող քաղաքացիներին:
3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում գտնվող ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնի աշխատակիցներին և այդ մարմիններից զորացրված քաղաքացիներին զինվորական կոչում շնորհում է պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը՝ որակավորման կարգով և նրանց ունեցած հատուկ կոչումը հաշվի առնելով:
4. Պահեստազորում գտնվելու ընթացքում քաղաքացիներին հերթական զինվորական կոչում կարող է շնորհվել երկու անգամ:
Պահեստազորի սպաների տվյալ զինվորական կոչումը կրելու ժամկետը սույն օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասում սահմանված ժամկետներից մեկ տարով ավելի է:
(40-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 41. | Զինվորական կոչումը վերականգնելը |
1. Քաղաքացիների նախկին զինվորական կոչումը վերականգնում է դա շնորհելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը)՝ զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի որոշման առկայության դեպքերում:
2. Զինվորական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը զինկոմիսարիատները քննարկում են ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում զինկոմիսարիատը նախապատրաստում է քաղաքացու զինվորական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր (ներկայացում), որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:
3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին զինվորական կոչումը վերականգնվում է զինվորական կոչումից զրկվելու օրվանից՝ արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
(41-րդ հոդվածը փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6.
ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 42. | Զինծառայողներին տրվող արձակուրդը |
1. Զինծառայողներին տրվում են՝
1) հերթական (հիմնական) արձակուրդ.
2) ուսումնական (ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում և ավարտելու կապակցությամբ) արձակուրդ.
3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) կին զինծառայողներին՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդ:
2. Զինծառայողներին տրվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արձակուրդ:
3. Զինծառայողներին հերթական (հիմնական), լրացուցիչ, հիվանդության և ռազմաուսումնական հաստատություններն ավարտելու կապակցությամբ արձակուրդ տալու դեպքում լրացուցիչ տրվում է արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ՝ մինչև 3 օր:
(42-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 43. | Հերթական արձակուրդը |
1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝
1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 30 օր.
2) 15-25 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 40 օր.
3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 45 օր:
2. Զինծառայողներին հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և այդ իրավունքն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով:
Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի խնդրանքով կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է տրվել մաս-մաս:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է ուսումն ավարտելու տարում:
Զինծառայող ամուսինների ցանկությամբ՝ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:
(43-րդ հոդվածը խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն)
Հոդված 44. | Լրացուցիչ արձակուրդը |
Լրացուցիչ արձակուրդը տրվում է՝
1) ծառայության հատուկ պայմաններ ունեցող և վնասակար աշխատանք կատարող զինծառայողին՝ 10 օր տևողությամբ.
2) ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով՝ մինչև 10 օր տևողությամբ:
Զինծառայողի ցանկությամբ լրացուցիչ արձակուրդը միացվում է հերթականին, որի դեպքում արձակուրդի ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 55 օրը:
Հոդված 45. | Պարտադիր զինծառայողի արձակուրդի տևողությունը |
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին ծառայության ընթացքում տրվում է մեկ հիմնական արձակուրդ` ոչ պակաս, քան 6 ամսվա օրացուցային ծառայության դեպքում, զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կողմից օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Հիմնական արձակուրդ տրվում է պարտադիր զինվորական ծառայության`
1) շարքային կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 10 օր.
2) կրտսեր ենթասպայական կազմի կոչում ունեցող զինծառայողներին` 15 օր.
3) սպաներին` յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:
2. Պարտադիր զինծառայողներին լրացուցիչ արձակուրդ տրվում է՝
1) հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ՝
- զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար,
- ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին՝ 6 ամիսը մեկ անգամ).
2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից նախատեսված այլ դեպքերում:
(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ., փոփ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 46. | Արձակուրդ տալու կարգը և առանձնահատկությունները |
1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլանի: Արձակուրդ տալու հերթականությունը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը)՝ զորամասերի (զինվորական կառավարման մարմինների) մարտական պատրաստության ապահովման շահերը և արձակուրդի հավասարաչափ օգտագործման անհրաժեշտությունը հաշվի առնելով:
2. Հերթական արձակուրդից զինծառայողին կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած հրամանատարի (պետի) հրամանով: Նման դեպքում չօգտագործած արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր և ավելի: Չօգտագործած արձակուրդի օրերը զինծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին:
3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝
1) մարտական գործողությունների մասնակիցներին.
2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող զինծառայողներին.
3) հաշմանդամ ամուսին կամ երեխա ունեցող զինծառայողներին:
4. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով զինծառայողը չի օգտվել հերթական և (կամ) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված լրացուցիչ արձակուրդից, դա տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:
Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած զինծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը:
5. Պայմանագրային զինծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը 12-ի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:
6. Զինծառայողի՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ կամ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը վաղաժամկետ զորացրվելու (անձնակազմի ցուցակներից հանվելու) դեպքերում չօգտագործված հերթական արձակուրդի փոխարեն վճարվում է դրամական փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
7. (մասը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(46-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-273-Ն)
Հոդված 47. | Հիվանդության արձակուրդը |
1. Հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
2. Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:
Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի:
3. Բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ:
Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղակալների որոշմամբ՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման՝ զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու համար:
4. Ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:
5. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:
6. Զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:
Հոդված 48. | Ուսումնական արձակուրդը |
1. Ռազմաուսումնական հաստատությունում սովորող զինծառայողին ուսման ընդմիջումների ընթացքում տրվում է՝
1) ձմեռային արձակուրդ՝ 15 օր.
2) ամառային արձակուրդ՝ 30 օր:
2. Ուսումնական արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար զինծառայողներին լրացուցիչ օրեր չեն տրամադրվում:
Հոդված 49. | Հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը |
1. Կին զինծառայողին հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում աշխատավարձը պահպանվում է: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին զինծառայողին, իր դիմումի համաձայն, տրվում է հերթական տարեկան արձակուրդ:
Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին զինծառայողին, իր ցանկությամբ, տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին զինծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով և կարգով:
(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-101-Ն)
3. Կին զինծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս:
4. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և զինվորական կոչում շնորհելու համար:
Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում է:
5. Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով:
(49-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-101-Ն, 12.12.13 ՀՕ-158-Ն)
Գ Լ ՈՒ Խ 7.
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 50. | Զինծառայողին ծառայությունից արձակելը |
(հոդվածն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 51. | Զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու հիմքերը |
(վերնագիրը խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
1. Պայմանագրային զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`
1) երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելիս.
2) զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալիս.
3) պայմանագրի ժամկետը լրանալիս.
4) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս.
5) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման (վերահայտարարման) դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
6) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու դեպքում, եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.
7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելիս.
8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական կոչումից զրկվելիս.
9) պայմանագրի` զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքում.
10) մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելիս, այդ թվում` ռազմաուսումնական հաստատությունում կամ սպայական կամ սերժանտական դասընթացներում կամ ակադեմիական կրթություն ստանալիս կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), կլինիկական օրդինատուրայում, դոկտորանտուրայում ուսումնառությունից կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելիս, եթե չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ.
11) ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական կրթություն ստանալիս կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատից, մագիստրատուրայից, ասպիրանտուրայից (ադյունկտուրայից), կլինիկական օրդինատուրայից, դոկտորանտուրայից անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելիս, եթե չունի պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ.
12) զոհվելու (մահանալու) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետերի հիման վրա զինծառայողն արձակվում է զինվորական ծառայությունից, եթե սույն օրենքով սահմանված կարգով զինծառայողի հետ չի կնքվում նոր պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ ու 11-րդ կետերում նշված և պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված չծառայած ժամկետ չունեցող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 5-9-րդ կետերի հիման վրա զինվորական ծառայությունից արձակման ենթակա զինծառայողները փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին 3 տարվա ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման հետուսումնական պայմանագրային ծառայության հետևյալ ժամկետների ընթացքում զինվորական ծառայությունից արձակվելիս`
1) ռազմաուսումնական հաստատություն ավարտելուց հետո` 10 տարվա ընթացքում.
2) սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտելուց հետո` 3 տարվա ընթացքում.
3) ակադեմիական կրթության ավարտից հետո` 5 տարվա ընթացքում.
4) պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում (ադյունկտուրայում), կլինիկական օրդինատուրայում, դոկտորանտուրայում ուսումնառության ավարտից հետո` 5 տարվա ընթացքում:
5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են`
1) սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ծառայության ժամկետը լրանալու դեպքում.
2) ժամկետից շուտ` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
6. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած զինծառայողը սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ուղարկվում է պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու: Նշված դեպքում պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում պարտադիր զինվորական ծառայության օրենքով սահմանված ընդհանուր ժամկետում:
(51-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-27-Ն, 18.11.09 ՀՕ-214-Ն, խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն)
Հոդված 52. | Զինվորական ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող մարմինները, կարգը և երաշխիքները |
1. Զինվորական ծառայությունից արձակվում են՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) ավագ, միջին և կրտսեր հրամանատարական կազմերը, ինչպես նաև բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոն չզբաղեցնող մյուս սպաներն ու զինծառայողները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով:
2. Եթե առկա են պայմանագրային ծառայությունից արձակելու մեկից ավելի հիմքեր, զինծառայողն արձակվում է իր ընտրած հիմքով, բացառությամբ սույն օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերի:
(պարբերությունը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
(պարբերությունը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)
3. Զինծառայողին, որպես կանոն, արձակում են նրա զեկուցագրի հիման վրա, բացառությամբ, երբ արձակումն իրականացվում է առանց նրա հետ համաձայնեցնելու:
4. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է զինված ուժերի պահեստազոր, եթե ենթակա չէ պաշտոնաթողության: Զինծառայողը ենթակա է պաշտոնաթողության, եթե լրացել է սույն օրենքով սահմանված` պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը կամ ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի` խաղաղ և պատերազմի ժամանակ:
5. Զինվորական ծառայության մեջ 20 և ավելի տարի (արտոնյալ հաշվարկով) անբասիր ծառայած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն առանձնակի ծառայություններ մատուցած զինծառայողներին` անկախ ծառայության ընդհանուր ժամկետից, արձակելու իրավունք ունեցող պետի հրամանով կարող է վերապահվել զինվորական համազգեստ կրելու իրավունք, բացառությամբ սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին մասի 5-12-րդ կետերով սահմանված հիմքերով ծառայությունից արձակված անձանց:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այլ զորքերի) բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողներին այդպիսի իրավունք վերապահում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:
Զինվորական համազգեստ կրելու իրավունք ունեն նաև ռազմամարզական կամ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացին ներգրավված պահեստազորի սպաները՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
6. Անհիմն դատապարտված և արդարացված զինծառայողը զինվորական ծառայությունում վերականգնվում է զինվորական ծառայությունից արձակելու վերաբերյալ հրամանը չեղյալ համարելու միջոցով՝ արձակման հրամանը տված հրամանատարի (պետի) հրամանով: Այդ դեպքում բաց թողնված զինվորական ծառայության ժամկետը հաշվարկվում է զինծառայողի զինվորական ծառայության ընդհանուր ստաժում:
7. Զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով` արձակման հիմքեր ծագելուց ոչ ուշ, քան 1-ամսյա ժամկետում: Զինվորական ծառայությունից արձակելու հրամանի հիման վրա զորամասի հրամանատարի (զինվորական կառավարման մարմնի պետի) հրամանով զինծառայողը հանվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից, և տվյալ օրվա դրությամբ կատարվում է վերջնահաշվարկ` զինծառայողին վճարելով նրան հասանելի աշխատավարձը: Ստացիոնար բուժման մեջ կամ հերթական արձակուրդում կամ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող զինծառայողը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանվում է բուժման կամ արձակուրդի ավարտի հաջորդ օրը:
8. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված և դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զինվորական կառավարման մարմնի անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Նշված դեպքում, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելիս վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
9. Սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում զինծառայողի զինվորական ծառայությունից արձակման հրամանում արձակման, իսկ զինծառայողի անունը զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներից հանելու օր է նշվում դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, և վերջնահաշվարկ կատարվում է այդ օրվա դրությամբ: Եթե մինչև դատապարտվելը զինծառայողը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով թողնվել է կադրերի տրամադրության տակ, ապա վերջնահաշվարկ կատարվում է զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու օրվա դրությամբ:
10. (մասն ուժը կորցրել է 20.03.12 ՀՕ-92-Ն)
(52-րդ հոդվածը փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 18.11.09 ՀՕ-214-Ն, փոփ., խմբ. 20.03.12 ՀՕ-92-Ն, փոփ. 12.12.13 ՀՕ-158-Ն)
Գ Լ ՈՒ Խ 8.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 53. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ընդունում է համապատասխան նորմատիվ իրավական ակտեր:
3. Պետական լիազոր մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում իրենց ընդունած նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնում են սույն օրենքի պահանջներին:
Հոդված 531. |
Անցումային դրույթներ |
(վերնագիրը փոփ. 19.05.14 ՀՕ-38-Ն)
1. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-38-Ն)
2. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-38-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-38-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-38-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-38-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 19.05.14 ՀՕ-38-Ն)
7. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների դասային աստիճանները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանության ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում։
Դասային աստիճան ունեցող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցին վերահայտարարման միջոցով պահեստազորում շնորհվում է ունեցած դասային աստիճանին համապատասխանող զինվորական կոչում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։
(531-րդ հոդվածը լրաց. 02.11.07 ՀՕ-249-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-38-Ն)
Հոդված 54. | Զինված ուժերի վետերանները |
Պետական լիազոր մարմիններում ժամկետային զինվորական ծառայության անցած և օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված զինծառայողները համարվում են զինված ուժերի վետերաններ:
Հոդված 55. | Օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Ռ. Քոչարյան |
|