«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1222-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1362-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Աղքատության կրճատման աջակցության վարկ» ծրագրի նախապայմաններով պարենի անվտանգության և ֆիտոսանիտարական ոլորտի բարելավման միջոցառումները համակարգելու մասին» N 1362-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության | |
| վարչապետ | Ա. Մարգարյան |
|
|
|
| 2005 թ. օգոստոսի 13 | |
| Երևան |
|
|
Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՏՈՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ա. Հովհաննիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գիտության, կրթության և խորհրդատվության վարչության պետ |
| Ա. Պետրոսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ |
| Կ. Գրիգորյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
| Վ. Ազոյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսության և գյուղի սոցիալական զարգացման ծրագրավորման վարչության գյուղի սոցիալական զարգացման և պարենային ապահովության բաժնի պետ |
| Մ. Ղազարյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչության պետ |
| Գ. Բաղիյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչության պետ |
| Վ. Ղազարյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի ԱՀԿ-ի և Եվրամիության հետ համագործակցության վարչության ԱՀԿ-ի հետ համագործակցության բաժնի պետ |
| Վ. Դավիդյանց | - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սանիտարական բժիշկ |
| Կ. Գրիգորյան | - Երևանի պետական համալսարանի սննդամթերքի կենսաբանական հսկողության լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ) |
| Ա. Պողոսյան | - ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի ՓՄՁ-ի շուկաների զարգացման ծրագրի սննդի անվտանգության գծով մասնագետ (համաձայնությամբ) |
| Ա. Պետրոսյան | - Առևտրի, կոմերցիայի և արդյունաբերության եվրոպական տնտեսական պալատի հայաստանյան ներկայացուցչության փորձագետ (համաձայնությամբ) |
| Գ. Նասոյան | - ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման ծրագրի միավորի պատասխանատու (համաձայնությամբ): |
| Հայաստանի Հանրապետության | |
| կառավարության աշխատակազմի | |
| ղեկավար-նախարար | Մ. Թոփուզյան |