ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
9.1. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի |
|
9.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար` տարեկան |
բազային տուրքի 3000-ապատիկի չափով |
9.1.2. Երևան քաղաքի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան |
բազային տուրքի 2000-ապատիկի չափով |
9.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
9.1.4. մեկ մարզի տարածքում ցանցի շահագործման համար` տարեկան |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
9.2. ձայնային ծառայությունների մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.3. շարժական կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.4. հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.5. տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.6. հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` այդ թվում` |
|
ա) 9.6.1. հեռուստահաղորդումների հեռարձակման համար` |
|
9.6.1.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
9.6.1.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
9.6.1.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.6.1.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
բ) 9.6.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար` |
|
9.6.2.1. Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
9.6.2.2. Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 100-ապատիկի չափով |
9.6.2.3. Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 50-ապատիկի չափով |
9.6.2.4. մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
Սույն կետի 9.2.-9.5.-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը 9.1.-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:
Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 16 |