ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 20-ին
«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:
Հոդված 2. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը:
(2-րդ հոդվածը լրաց. 02.05.06 ՀՕ-55-Ն)
Հոդված 3. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության, ոստիկանության բնագավառի պետական լիազորված մարմնի և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:
(3-րդ հոդվածը փոփ. 02.05.06 ՀՕ-55-Ն)
Հոդված 4. «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
Ռ. Քոչարյան |
|