ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի փետրվարի 26-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
2203 |
գարեջուր |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար |
70 |
2204 |
խաղողի և այլ գինիներ |
բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 150 դրամ |
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար |
500 |
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք) |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար |
180 |
2207 |
Էթիլային սպիրտ |
ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
600
700 |
2208 |
սպիրտային խմիչքներ |
բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) ներմուծման դեպքում` մաքսային արժեքի |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան |
2403 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կիլոգրամ |
1500 |
2709 |
հում նավթ և նավթամթերք |
1 տոննա |
27000 |
2711 (բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի) |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) |
1 տոննա |
1000»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. փետրվարի 26 Երևան ՀՕ-51-Ն |
|