ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2023 թվականի N 1186-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ե1 կետը և 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի N 1584-Ն որոշման հավելվածի 1.1-ին կետի 1-ին ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Գավառ համայնքի Լճափ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ստեղծել հանրային լողափ (N 9 հանրային լողափ)` համաձայն N 1 հավելվածի, Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) ստեղծել հանրային լողափ (N 10 հանրային լողափ)` համաձայն N 2 հավելվածի, Գավառ համայնքի Գավառ քաղաքին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 35.52%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ստեղծել հանրային լողափ (N 11 հանրային լողափ)` համաձայն N 3 հավելվածի, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքից 1.2 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) ստեղծել հանրային լողափ (N 12 հանրային լողափ)` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1186-Ն որոշման |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՃԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1186-Ն որոշման |
ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՂԱԿԱԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1186-Ն որոշման |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի N 1186-Ն որոշման |
ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|