ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 11-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվականի, ՀՕ-155) 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ժե» և «ժզ» ենթակետերի, 18-րդ հոդվածի և 30-րդ հոդվածի վերնագրի «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետի «, վարկային կազմակերպության կամ ապահովագրական ընկերության» բառերը փոխարինել «վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության կամ ապահովագրական ընկերության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով, իսկ «(վարկային կազմակերպությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերը՝ «(վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|