Գլխավոր տեղեկություն
Համար
N 2054-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2022 թվականի N 2054-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 683-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, նույն օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ, նույն օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝

1) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-2 պայմանագրում՝ պայմանագրով «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը աշխատանքների կատարման համար տրամադրել կանխավճար՝ 1.800.000.000 դրամի չափով՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջը.

2) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-3 պայմանագրում՝ պայմանագրով «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը աշխատանքների կատարման համար տրամադրել կանխավճար՝ 1.000.000.000 դրամի չափով՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջը.

3) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/3Շ պայմանագրում՝ պայմանագրով աշխատանքների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 26-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի հունիսի 7-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2021/2Շ պետական գնման պայմանագրի շրջանակներում կնքել կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ դնելու մասին համաձայնագիր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 33-րդ կետի 12-րդ ենթակետի վերջին պարբերության 3-րդ և 4-րդ նախադասությունների և պայմանագրի 8.13-րդ կետի 4-րդ և 5-րդ նախադասությունների պահանջները։

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «ՄԱԼԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի հոկտեմբերի 17-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/12Ն-1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման համար տրամադրել նոր ժամկետ՝ 2023 թվականին աշխատանքների կատարման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 41 (քառասունմեկ) օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները և թիվ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/12Ն-1 պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված տույժը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» N 683-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «սույն ենթակետով նախատեսված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև աշխատանքների արդյունքները պատվիրատուին հանձնելու օրը:» բառերը փոխարինել «2022 թվականի հունիսի 29-ից մինչև վերը նշված պայմանագրով նախատեսված աշխատանքների արդյունքները պատվիրատուին ամբողջ ծավալով հանձնելու օրը:» բառերով։

6. Անփոփոխ թողնել սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրի կողմ հանդիսացող կապալառուի հետ 2022 թվականին կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում կապալառուի կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները՝ դրանք կիրառելով նաև սույն որոշման հիմքով 2023 թվականին կնքվելիք համաձայնագրերի հաստատման համար՝ անհրաժեշտության դեպքում ապահովել սույն որոշման 4-րդ կետում նշված կապալառուի կողմից 2022 թվականին կնքված համաձայնագրերի (պայմանագրերի) շրջանակներում ներկայացված ապահովումների գործողության ժամկետների երկարաձգումը։

7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված պայմանագրերի կողմ հանդիսացող կապալառուի կողմից սույն որոշման հիմքով 2023 թվականի համաձայնագրերը կնքելուց հրաժարվելու դեպքում կապալառուների կողմից երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով ներկայացված ապահովումները չեն վերադարձվի վերջիններիս:

8. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի շրջանակներում պայմանագրի կատարման և որակավորման ապահովումները ներկայացվում և սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագիրը կնքվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հակառակ դեպքում պայմանագիրը միակողմանի լուծվում է.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կանխավճարը տրամադրվում է մինչև սույն որոշման հիման վրա համաձայնագիր կնքելը կապալառուի կողմից կանխավճարի գումարի 100 տոկոսի չափով բանկային երաշխիքի ձևով ապահովում ներկայացնելու դեպքում։

9. Սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 3-րդ կետի դրույթները տարածվում են կողմերի միջև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 22-ի N 2054-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան