ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 876-Ա
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-17-ը գործուղել Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն (Սարաևո)` Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2. Վահե Հովհաննիսյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Մարտին Գալստյանի՝ Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
29.07.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |