ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 106-Ա |
«ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԿՀ N 328 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության 2022 թվականի հուլիսի 22-ի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2022 թվականի մարտի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 328 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության դիմումները`
1. Տրամադրել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
2. Ուժը կորցրած ճանաչել «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը 2022 թվականի մարտի 29-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 328 լիցենզիան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2022 թ. օգոստոսի 5 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2022 թվական: