ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2022 թվականի N 1404-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «45000» թիվը փոխարինել «46000» թվով, «բ» պարբերությունում «35000» թիվը՝ «36000» թվով, իսկ «գ» պարբերությունում «32000» թիվը՝ «33000» թվով․
2) 6-րդ ենթակետում «32000» թիվը փոխարինել «33000» թվով․
3) 7-րդ և 8-րդ ենթակետերում «30500» թիվը փոխարինել «31600» թվով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում, 2-րդ ենթակետի «ա», «բ», «գ» պարբերություններում և 3-րդ ենթակետում «30500» թիվը փոխարինել «31600» թվով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
08.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 սեպտեմբերի 2022 թվական: